Սոկրատես
From Wikipedia, the free encyclopedia
Սոկրատես (հուն․՝ Σωκράτης, մ. թ. ա. 469[1], Ալոպեկե, Անտիոքիդես, Հին Աթենք և Աթենք[2] - փետրվարի 15, մ. թ. ա. 399[3], Աթենք), Հին Հունաստանի հայտնի փիլիսոփա, համարվում է Արևմտյան փիլիսոփայության հիմնադիրներից մեկը, լինելով բարոյականության առաջին փիլիսոփան[9][10]՝ արևմտյան էթիկայի փիլիսոփայական մտքի մեջ[11][12][13]։ Գաղտնիքներով պարուրված կերպար, ով երբեք ոչինչ չի գրել և հայտնի է գլխավորապես այլ դասական հեղինակների միջոցով, ովքեր գրել են նրա մահից հետո,մասնավորապես նրա աշակերտներ՝ Պլատոնը և Քսենոփոնը։ Այլ աղբյուները, հիմնականում նրա ժամանակակիցներ Անտիսթենեսը, Արիստիպուսը և Էսքինես Սֆետացին են։ Թատերագիր Արիստոփանեսը միակ աղբյուրն է, որ հիշատակություններ է թողել Սոկրատեսի մասին հենց նրա կենդանության օրոք[14][15]։
Ծնվել է | մ. թ. ա. 469[1] Ալոպեկե, Անտիոքիդես, Հին Աթենք և Աթենք[2] |
---|---|
Մահացել է | փետրվարի 15, մ. թ. ա. 399[3] Աթենք ստիպված ինքնասպանություն[4][5][6] |
Բնակության վայր(եր) | Հին Աթենք |
Քաղաքացիություն | Հին Աթենք |
Մասնագիտություն | փիլիսոփա, ուսուցիչ, գրող և բարոյականագետ |
Գործունեության ոլորտ | փիլիսոփայություն, իմացաբանություն և բարոյագիտություն |
Անդամակցություն | Բուլե[7] |
Տիրապետում է լեզուներին | հին հունարեն[8] |
Ազդվել է | Անաքսագորաս, նախասոկրատյան փիլիսոփայություն և սոփեստ |
Ամուսին(ներ) | Քսանտիպե և Միտրո |
Երեխա(ներ) | Լամպրոկլես և Մենեքսենուս |
Հայր | Սոֆրոնոկոս |
Մայր | Ֆենարեթե |
Աշակերտներ | Պլատոն, Քսենոֆոն, Անտիսթենես, Արիստիպոս, Isocrates?, Euclid of Megara?, Phaedo of Elis?, Aeschines of Sphettus?, Chaerephon?, Simmias of Thebes?, Cebes?, Menexenus?, Apollodorus? և Ալքիբիադես |
Ներշնչվել է
| |
Socrates Վիքիպահեստում |
Պլատոնի «Երկխոսությունները» լավագույն աղբյուրն են, որտեղ հիշատակություն կա Սոկրատեսի վերաբերյալ, բայց նրանում պարզ չէ թե «որտեղ է ի հայտ գալիս Սոկրատեսը և որտեղ է Պլատոնը»[16]։ Շնորհիվ Պլատոնի «Երկխոսությունների» Սոկրատեսը հայտնի դարձավ էթիկայի և էպիստեմոլոգիայի (իմացաբանություն) բնագավառներում ունեցած իր անգնահատելի ներդրման համար։ Նա է, որ Սոկրատյան հեգնանքի և Սոկրատյան մեթոդի՝ էլենխոսի, հիմքն է դրել;
Սոկրատեսը մեծագույն ազդեցություն է թողել անտիկ դարաշրջանի և արդի ժամանակաշրջանի մի շարք փիլիսոփաների վրա։ Արվեստի, գրականության և զանգվածային մշակույթի մասին սոկրատյան պատկերացումները նրան դարձնում են արևմտյան փիլիսոփայական ավանդույթի ամենահայտնի դեմքերից մեկը։