Սուլինա (ռումիներեն՝ Sulina), քաղաք Ռումինիայի Տուլչա գավառում, Դանուբի գետաբերանին։ Ռումինիայի գետածովային կարևոր նավահանգիստներից է։ Ունի ձկնարդյունաբերություն։ 19-րդ դարի կեսից Սուլինայում հաստատվել են հայեր։ Զգալի թիվ են կազմել Սասունից և Մշո դաշտից սեզոնային աշխատանքի (հիմնականում նավերի բեռնաթափում) եկած պանդուխտները։ 19-րդ դարի վերջին գոյացել է 3 հազարանոց հայկական գաղթավայր։ 1894 թվականին կառուցվել է Ս․ Գրիգոր Լուսավորիչ (հետագայում վերանվանվել է Ս․ Աստվածածին) հայկական եկեղեցին։ Միառժամանակ գործել է հայկական դպրոց։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հայերի քանակը Սուլինայում նվազել է։ 1925 թվականի տվյալներով Սուլինայում բնակվել է 55 հայ։ 1933 թվականին նրանց թիվը հասել է 100-ի։ Նույն թվականին վերաշինվել է հայկական եկեղեցին։ Ներկայումս Սուլինայում բնակվում է մի քանի հայ ընտանիք։ Սուլինաում է ծնվել գրող, հասարակական գործիչ Վահան Մալեզյանը։
|
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Արագ փաստեր Բնակավայր, Երկիր ...
Փակել