օդանավ From Wikipedia, the free encyclopedia
Սուխոյ Սուպերջեթ 100, ռուսական մերձմագիստրալային ուղևորատար օդանավ, որը մշակվել է «Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռներ» ընկերության կողմից՝ մի շարք օտարերկրյա ընկերությունների (տես ստորև) մասնակցությամբ։ Ինքնաթիռների ընտանիքի հավաստագրված անվանումն է RRJ (Russian Regional Jet): Նշանակումը՝ ICAO - SU95 (СУ95):
Սուխոյ Սուպերջեթ 100 | |
---|---|
Տեսակ | երկշարժիչ ռեակտիվ ինքնաթիռ և ռեակտիվ ինքնաթիռ |
Ենթատեսակ | ուղևորատար ինքնաթիռ, երկշարժիչ ռեակտիվ ինքնաթիռ և low wing? |
Շարժիչ | PowerJet SaM146 |
Արտադրող | Komsomolsk-on-Amur ինքնաթիռների արտադրության ասոցիացիա և Irkut |
Առաջին թռիչք | մայիսի 19, 2008 |
Շահագործման սկիզբ | ապրիլի 21, 2011 |
Շահագործողներ | Աերոֆլոտ, Interjet, Գազպրոմ ավիա, Yamal Airlines, IrAero, Ազիմուտ, CityJet և Severstal Air |
Միավոր արտադրված | 143 և 186 |
Sukhoi Superjet 100 Վիքիպահեստում |
2003 թվականի մարտի 11-ին փորձագիտական խորհուրդը հնարավոր համարեց մրցույթի հաղթող ճանաչել RRJ նախագիծը։
2006 թվականի փետրվարի 17-ին Գագարինի անվան ավիացիոն գործարանում սկսվեց առաջին RRJ (թիվ 97002)[1] հավաքումը, 2007 թվականի հունվարի 28-ին այն տեղափոխվեց Ան-124-ով տեղափոխվեց Ժուկովսկի պրոֆեսոր Ն. Ե. Ժուկովսկու անվան կենտրոնական աերոդինամիկ ինստիտուտում ստատիկ փորձարկում անցկացնելու համար[2]։
2007 թվականի սեպտեմբերի 26-ին՝ տեղական ժամանակով ժամը 12-ին, Կոմսոմոլսկի-Ամուրում տեղի ունեցավ Sukhoi Superjet 100-ի առաջին փորձնական օրինակի պաշտոնական շնորհանդեսը[3]։
2008 թվականի փետրվարի 20-ին առաջին թռիչքի նախապատրաստման շրջանակներում առաջին թռիչքի, Կոմսոմոլսկ-Ամուրում հաջողությամբ անցկացվեց SaM146 շարժիչների առաջին փորձարկումը Sukhoi Superjet-100-ի (թիվ 95001)[4] առաջին թռիչքային օրինակով։ 2008 թվականի մայիսի 14-ին ինքնաթիռն առաջին անգամ փորձարկվեց թռիչքուղու վրա. փորձարկվեցին գետնավարումը և ինքնաթիռի վազքը (թափառքը թռիչքուղում՝ 162 կմ/ժ)[5]։
2008 թվականի հոկտեմբերին SSJ100 գործարանային փորձարկման շրջափուլ անցավ, և սկսվեց սերտիֆիկացման գործընթացը Միջպետական ավիացիոն կոմիտեում (ICAO)[6]: 2008 թվականի նոյեմբերի 2-ին 95006 կողահամարով Sukhoi Superjet 100-ը տեղափոխվեց Ավիացիայի սիբիրյան գիտահետազոտական Ս. Ա. Չապլիգինի անվան ինստիտուտ ռեսուրսային փորձարկումներ անցնելու համար[7]։
2008 թվականի դեկտեմբերի 24-ին երկրորդ թռիչքային օրինակը կատարեց առաջին թռիչքը փորձարկիչ-օդաչուներ Լեոնիդ Չիկունովի և Նիկոլայ Պուշենկոյի ղեկավարմամբ։ Ինքնաթիռն օդում անցկացրեց երկուսուկես ժամ, թռիչքի բարձրությունը՝ մինչև վեց հազար մետր[8]։
2009 թվականի հունիսին առաջին անգամ թռիչքային Sukhoi Superjet-100 ս/հ 95003 մասնակցեց Բուրժեի միջազգային ավիասալոնին[9]։
2009 թվականի հուլիսի 25-ին Կոմսոմոլսկ-Ամուրում տեղի ունեցավ թռիչքային օրինակի 97004 կողահամարով (ս/հ 95004) առաջին թռիչքը՝ լիովին հագեցած բոլոր համակարգերով և ուղևորային խցիկներով[10], որը միացավ թռիչքային փորձարկումների ծրագրին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.