From Wikipedia, the free encyclopedia
Ալիս Սուկի Ուոթերհաուս (անգլ.՝ Alice Suki Waterhouse, հունվարի 5, 1992, Լոնդոն, Միացյալ Թագավորություն), անգլիացի մոդել և դերասանուհի։
Սուկի Ուոթերհաուս անգլ.՝ Suki Waterhouse | |
---|---|
Ծնվել է | հունվարի 5, 1992 (32 տարեկան) |
Ծննդավայր | Լոնդոն, Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Իբստոկ Փլեյսի դպրոց |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն | մոդել, դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի և բլոգեր |
Համատեղ ապրող(ներ) | Ռոբերտ Փեթինսոն[1] |
Ալիս Սուկի Ուոթերհաուսը ծնվել է 1992 թվականի հունվարի 5-ին Անգլիայի մայրաքաղաք Լոնդոնի Համերսմիթ բնակավայրում։ Ավելի ուշ ընտանիքը տեղափոխվել է Չիզիք։ Մայրը՝ Էլիզաբեթը, բուժքույր է, հայրը՝ Նորմանը՝ պլաստիկ վիրաբույժ։ Սուկին ունի կրտսեր քույր՝ Իմոջենը, որը նույնպես ֆոտոմոդել է[2]։ Մոդելային գործունեությունն սկսել է 16 տարեկանում, իսկ արդեն 19 տարեկանում գովազդել է «Marks & Spencer» ներքնազգեստը։ Սուկին «Burberry»[3] և «Redken» ընկերությունների դեմքն է[4]։ Եղել է «Tommy Hilfiger», «Swatch», «H&M» և այլ ապրանքանիշների մոդել[5][6]։
Հեռուստատեսությունում առաջին անգամ հանդես է եկել 2010 թվականին։ Նկարահանվել է «Սիրով, Ռոզի», «Դիվերգենտ. գլուխ 2։ Ինսուրգենտ»[7], «Հպարտություն և նախապաշարմունք և զոմբիները», «Ապագայի աշխարհ» և այլ ֆիլմերում[8]։
Նախկինում Ուոթերհաուսը սիրավեպեր է ունեցել երաժիշտ Մայլզ Քեյնի[9], Բրեդլի Քուփերի և Դիեգո Լունայի հետ[10][11]։ Տվյալ պահին հարաբերությունների մեջ է Ռոբերտ Փեթինսոնի հետ։
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
2010 | ս | «Մերկանտիլիստական աղջիկ» | Material Girl | Լուրդես |
2012 | կֆ | «Ռեյչել» | Rachael | Ռեյչել |
2012 | ֆ | «Դիլեր» | Pusher | Մենդի |
2014 | ֆ | «Սիրով, Ռոզի» | Love, Rosie | Բեթանի Ուիլյամս |
2015 | ֆ | «Դիվերգենտ. գլուխ 2։ Ինսուրգենտ» | The Divergent Series: Insurgent | Մառլեն |
2016 | ֆ | «Հպարտություն և նախապաշարմունք և զոմբիները» | Pride and Prejudice and Zombies | Քիթի Բենեթ |
2016 | ֆ | «Ուղղակի ցնցող» | Absolutely Fabulous: The Movie | ինքն իրեն |
2016 | ֆ | «Վատ խմբաքանակը» | The Bad Batch | Առլին |
2016 | կֆ | «Արևի ձայն» | Sound of Sun | կին |
2017 | ս | «Սպիտակ արքայադուստրը» | The White Princess | Սեսիլիա Յորքսկայա (5 դրվագ) |
2017 | ֆ | «Համբույրներ հնարած աղջիկը» | The Girl Who Invented Kissing | աղջիկ |
2018 | ֆ | «Մարդասպանների ազգ» | Assassination Nation | Սառա |
2018 | ֆ | «Կրկնագիր» | Jonathan | Ելենա |
2018 | ֆ | «Ապագայի աշխարհ» | Future World | Էշ |
2018 | ֆ | «Միլիարդատերերի ակումբ» | Billionaire Boys Club | Քուինտանա |
2018 | ֆ | «Այդպես է ասել Չառլին» | Charlie Says | Մերի Բրյուներ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.