Սունիլ Դատ
հնդիկ կինոդերասան / From Wikipedia, the free encyclopedia
Սունիլ Դատ (հինդի` सुनील दत्त, իրական անունը` Բալռաջ Դատ, ծնվ. 1929 թ. ըստ այլ աղբյուրների՝ 1930 թ. հունիսի 6, Ջելամ, Բրիտանական Հնդկաստան - մահ. 2005 թ. մայիսի 25, Մումբայ, Հնդկաստան), հնդիկ դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր և քաղաքական գործիչ։ 1984 թվականից Հնդկաստանի Ազգային Կոնգրես կուսակցության կողմից ընտրվել է Հնդկաստանի խորհրդարանի անդամ, 2004-2005 թվականներին՝ Հնդկաստանի երիտասարդության և սպորտի գործերով նախարարն էր։ Արժանացել է Filmfare Awards մրցանակի՝ տղամարդու լավագույն դերի համար, ինչպես նաև Հնդկաստանի կառավարական Պադմա Շրի պարգևին։
Արագ փաստեր Ծնվել է, Ծննդավայր ...
Ծնվել է | հունիսի 6, 1929(1929-06-06)[1][2] |
---|---|
Ծննդավայր | Jhelum |
Մահացել է | մայիսի 25, 2005(2005-05-25)[1] (75 տարեկան) |
Մահվան վայր | Մումբայ, Հնդկաստան[3] |
Քաղաքացիություն | Բրիտանական Հնդկաստան, Հնդկաստան[4] և Հնդկաստանի տիրապետություն |
Կրոն | հինդուիզմ |
Մասնագիտություն | կինոդերասան, կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր և քաղաքական գործիչ |
Ամուսին(ներ) | Նարգիս |
Երեխա(ներ) | Պրիյա Դատ և Սանջայ Դատ |
Պարգևներ և մրցանակներ | |
Փակել