Սուպերխումբ
From Wikipedia, the free encyclopedia
Սուպերխումբ (անգլ.՝ Supergroup), երաժշտական խումբ է, որի անդամները արդեն հաջողակ արտիստներ են իրենց անհատական կարիերայում։ «Supergroup» եզրը լայն տարածում է ստացել 1960-ականներից[1]։ Սուպերխումբ երբեմն ձևավորվում է որևէ հատուկ նախագծի համար և այդ նախագծից դուրս գործունեություն չի ունենում։