խաղողագործ-սելեկցիոներ From Wikipedia, the free encyclopedia
Սուսաննա Սեդրակի Խաչատրյան (ապրիլի 13 (26), 1909[1], Երևան, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[2][1] - դեկտեմբերի 17, 1987[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ խաղողագործ-սելեկցիոներ, կենսաբանական գիտությունների դոկտոր (1965)։
Սուսաննա Խաչատրյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 13 (26), 1909[1] Երևան, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[2][1] |
Մահացել է | դեկտեմբերի 17, 1987[1] (78 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Գերեզման | Շահումյան գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | ընտրասերիչ |
Հաստատություն(ներ) | ԱրմՖԱՆ[2] և Խաղողագործության, գինեգործության և պտղաբուծության հայկական գիտահետազոտական ինստիտուտ[2] |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան (1930)[2] |
Գիտական աստիճան | կենսաբանական գիտությունների դոկտոր[2] (1965) |
Պարգևներ | |
Կուսակցություն | ԽՄԿԿ[2] |
Ավարտել է Երևանի համալսարանի գյուղատնտեսության ֆակուլտետը (1930)։ 1938-1949 թվականներին աշխատել է ՀԽՍՀ ԳԱ բույսերի գենետիկայի, 1949 թվականից՝ խաղողագործության, գինեգործության և պտղաբուծության ԳՀԻ-ներում։
Գիտական աշխատանքները նվիրված են խաղողի գենետիկայի և սելեկցիայի հարցերին։ Խաչատրյանը (Ս. Հ. Պողոսյանի հետ) ստեղծել է վաղահաս խաղողի 14 (Գուգարաց, Արթենիկ, Ուրարտու, Անուշ, Մուսկատ Սուսաննա, Ախթամար և այլն) և սեղանի ու գինու խաղողի 27 տեսակներ, որոնցից 9-ը շրջանացված են և ներդրված արտադրության մեջ։ Արժեքավոր են Խաչատրյանի աշխատանքները նաև սեղանի խաղողի միջահաս և ուշահաս, խոշորապտուղ, փոխադրունակ տեսակների ստացման բնագավառում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.