Սուսիլո Բամբանգ Յուդոյոնո
From Wikipedia, the free encyclopedia
Սուսիլո Բամբանգ Յուդոյոնո (ինդոն.՝ Susilo Bambang Yudhoyono, արտասանվում է [susiɭɔ b̥amb̥aŋ juɖ̥ɔjɔnɔ], Ինդոնեզիայում լայնորեն հայտնի է SBY հապավումը, սեպտեմբերի 9, 1949(1949-09-09)[1][2][3][…], Pacitan, Pacitan, Արևելյան Յավա, Ինդոնեզիա և Արևելյան Յավա, Ինդոնեզիա[4]), Ինդոնեզիայի ռազմական և քաղաքական գործիչ, Ինդոնեզիայի վեցերորդ նախագահը և ընտրողների ուղղակի քվեարկությամբ ընտրված առաջին մարդը (2004-2014)։ Զբաղեցրել է նաև քաղաքականության, իրավունքի և անվտանգության հարցերով համակարգող նախարարի (2000-2004) և էներգետիկայի և բնական պաշարների նախարարի (1999-2000) պաշտոնները։ Նա պաշտոնաթող գեներալ է, զինվորական ծառայության ընթացքում զբաղեցրել է Շրիվիջայա ռազմական օկրուգի 2-րդ հրամանատարի (1996-1997) և զինված ուժերի սոցիալ-քաղաքական հարցերի վարչության պետի պաշտոնները։
Սուսիլո Բամբանգ Յուդոյոնո | |
Կուսակցություն՝ | Democratic Party? |
---|---|
Կրթություն՝ | Military Academy?, Webster University?, IPB University?, ԱՄՆ հրամանատարական-շտաբային քոլեջ, Sepuluh Nopember Institute of Technology?, United States Army Airborne School?, Ranger School? և Fort Moore? |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և ռազմական գործիչ |
Դավանանք | իսլամ |
Ծննդյան օր | սեպտեմբերի 9, 1949(1949-09-09)[1][2][3][…] (74 տարեկան) |
Ծննդավայր | Pacitan, Pacitan, Արևելյան Յավա, Ինդոնեզիա կամ Արևելյան Յավա, Ինդոնեզիա[4] |
Քաղաքացիություն | Ինդոնեզիա |
Ամուսին | Ani Yudhoyono?[5] |
Զավակներ | Agus Harimurti Yudhoyono? և Edhie Baskoro Yudhoyono? |
Կայք՝ | presidenri.go.id |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Դեմոկրատական կուսակցության առաջնորդը հիմնադրման պահից (2002), կուսակցության նախագահը 2013 թվականից։