Սուրբծննդյան տաճար
From Wikipedia, the free encyclopedia
Սուրբծննդյան տաճար (արաբ․՝ كنيسة المهد, հուն․՝ Βασιλικὴ τῆς Γεννήσεως, եբրայերեն՝ כנסיית המולד), քրիստոնեական եկեղեցի Բեթղեհեմում, որը, ըստ ավանդության, կառուցված է Հիսուս Քրիստոսի ծննդյան վայրում։ Ավետյաց երկրի ամենասուրբ եկեղեցիներից մեկն է համարվում. մյուսը Սուրբ Հարության տաճարն է։
Սուրբծննդյան տաճար արաբ․՝ كنيسة المهد | |
---|---|
Կենտրոնական մասի ընդհանուր ինտերիերը | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | փոքր բազիլիկ, Բազիլիկ և Համաշխարհային ժառանգություն |
Երկիր | Պաղեստին |
Տեղագրություն | Իսրայել |
Տարածաշրջան | Պաղեստին |
Դավանանք | կաթոլիկություն |
Թեմ | Երուսաղեմի ուղղափառ եկեղեցի, Երուսաղեմի Հայոց պատրիարքություն, Երուսաղեմի լատինական պատրիարքարանի կաթոլիկ եկեղեցի |
Օծման թվական | մայիսի 31, 339 թվական |
Հոգևոր կարգավիճակ | Գործող |
Հիմնական ամսաթվերը | 327 |
Ներկա վիճակ | Կանգուն |
Մասն է | Birthplace of Jesus: Church of the Nativity and the Pilgrimage Route, Bethlehem? |
Կազմված է | original organ of the Church of the Nativity? և Այր |
Ժառանգության կարգավիճակ | Համաշխարհային ժառանգություն |
Նվիրված | Հիսուսի ծնունդը |
Անվանված | Սուրբ Ծնունդ և Քրիստոսի մսուր |
Պատվիրող | Կոստանդիանոս Ա Մեծ և Հեղինե Կոստանդնուպոլսեցի |
Ճարտարապետական տիպ | Բազիլիկա |
Ճարտարապետական ոճ | Ռոմանական |
Հիմնադրված | 327 |
Շինանյութ | ապար |
Մակերես | 2,98 հեկտար, 23,45 հեկտար |
Church of the Nativity (Bethlehem) Վիքիպահեստում | |
custodia.org/it/santuari/betlemme |
Աշխարհի ամենահին, ցայսօր էլ անընդմեջ գործող եկեղեցիներից է։ Առաջին եկեղեցին կառուցվել է Ծննդյան քարանձավում, 330-ական թվականներին Կոստանդիանոս Ա Մեծ կայսեր կողմից։ Օծվել է 339 թվականի մայիսի 31-ին և առանց ընդմիջումների գործում է մինչև մեր օրերը։ Ժամանակակից 6-7-րդ դարերի բազիլիկան միակն է ողջ Պաղեստինում, որ ամբողջությամբ կանգուն է մնացել մինչմահմեդական ժամանակներից։
2012 թվականի հունիսի 29-ին Սանկտ Պետերբուրգում կայացած ՅՈՒՆԵՍԿՕ-ի 36-րդ նստաշրջանում բազիլիկան հայտարարվել է համամարդկային մշակութային ժառանգություն[1]։