Սուրբ Հակոբյանց փողոց
From Wikipedia, the free encyclopedia
Սուրբ Հակոբյանց փողոց (եբրայերեն՝ רחוב סנט ג'יימס), կենտրոնական փողոց Երուսաղեմի հին քաղաքի Հայկական թաղամասում։ Արևմուտքից հատվում է Հայ պատրիարքության փողոցին, արևելքից՝ Արարատ փողոցին Հայկական և Հրեական թաղամասերի սահմանագծում։ Անվանվել է ի պատիվ Հիսուս Քրիստոսի 12 առաքյալներից մեկի՝ Հակոբոս առաքյալի։ Հարակից Սուրբ Հակոբյանց վանքը նույնպես կառուցվել է նրա պատվին։