From Wikipedia, the free encyclopedia
Սուրբ Մարգարիտի մատուռ (անգլ.՝ St Margaret’s Chapel)՝ գտնվում է Էդիմբուրգյան դղյակի տարածքում[1]։
Սուրբ Մարգարիտի մատուռ | |
Երկիր | Շոտլանդիա |
---|
Մատուռը համարվում է Էդինբուրգի պահպանված կառույցներից ամենահինը և հներից մեկը Շոտլանդիայում[2]։ Կառուցվել է 12-րդ դարի սկզբին, Դավիդ 2-րդ արքայի կողմից և կոչել է ի պատիվ իր մոր՝ Մարգարիտ Շոտլանդացու։ Կաթոլիկական մատուռի մասին առաջին հիշատակումները վերագրվում են 1124 թվականին։ Ընդգրկված է բարձր կատեգորիայի պահպանության ազգային պատմական հուշարձանների ցանկում։
Մատուռը կառուցվել է ռոմանական ոճով, պատերի հաստությունը հասնում է 60 սմ-ի։ Մատուռում կան 5 պատուհաններ վիտրաժներով[3]։
1314 թվականի մարտի 14-ին դղյակը գրավվել է Մորեյի կոմս Թոմաս Ռենդոլֆի կողմից, որի հետևանքով ավերվել են բոլոր կառույցները, բացառությամբ մատուռի։ 16-րդ դարում Շոտլանդիայի ռեֆորմացիայի ժամանակ մատուռը վերածվել էր վառոդի պահեստի և այդ կարգավիճակում օգտագործվել է մինչև 1845 թվականը։ 1853 թվականին Վիկտորիա թագուհու աջակցությամբ մատուռը վերանորոգվել է։ 1922 թվականին պատրաստվել են վիտրաժներ եպիսկոպոս Անդրեյի, սուրբ Կոլումբի, Մարգարիտ Շոտլանդացու, սուրբ Նինիանի և Ուիլյամ Ուոլեսի պատկերներով։ 1993 թվականին սուրբ Մարգարիտի մահվան 900 ամյակի պատվին մատուռի ինտերիերը և խորանը թարմացվել են։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.