Սուրբ Նիկողայոսի բազիլիկ

From Wikipedia, the free encyclopedia

Սուրբ Նիկողայոսի բազիլիկmap

Սուրբ Նիկողայոսի բազիլիկ (իտալ.՝ Basilica di San Nicola), կաթոլիկ եկեղեցի Իտալիայի Բարի քաղաքում։ Կառուցվել է Սուրբ Նիկողայոս Զմյուռնացու մասունքների պահպանման համար, որոնք այստեղ են բերվել 1087 թվականին, Միրա քաղաքից։

Արագ փաստեր Սուրբ Նիկողայոսի բազիլիկ իտալ.՝ Basilica di San Nicola, Հիմնական տվյալներ ...
Սուրբ Նիկողայոսի բազիլիկ
իտալ.՝ Basilica di San Nicola
Thumb
Հիմնական տվյալներ
Տեսակտաճար, տեսարժան վայր, փոքր բազիլիկ և Բազիլիկ
ԵրկիրԻտալիա Իտալիա
ՏեղագրությունԲարի[1]
ՀասցեLargo Elia Abate, 13, 70122 Bari BA
Դավանանքկաթոլիկություն
ՎանականությունԴոմինիկյան միաբանություն
ԹեմRoman Catholic Archdiocese of Bari-Bitonto?
Հիմնական ամսաթվերը11-րդ դար
Ժառանգության կարգավիճակԻտալիայի մշակութային ժառանգություն[2][1]
ՆվիրվածՍուրբ Նիկողայոս Զմյուռնացի
ԱնվանվածՍուրբ Նիկողայոս Զմյուռնացի
Ճարտարապետական ոճռոմանական ճարտարապետություն
Հիմնադրված11-րդ դար
Thumb
Thumb
 San Nicola (Bari) Վիքիպահեստում
basilicasannicola.it
Փակել

Պատմություն

1087 թվականի մայիսի 22-ին, երբ Սուրբ Նիկողայոսի մասունքները բերվեցին Բարի քաղաք, տեղի կոմս Ռոջեր I Բորսան և Ուրսոն արքեպիսկոպոսը Հռոմում էին և մասնակցում էին Վիկտոր III պապի թագադրմանը։ Մասունքները տրվեցին բենեդիկտյան վանքի աբբա Իլյային, որպեսզի վերջինս պահպաներ դրանք։ Երբ արքեպիսկոպոսը վերադարձավ և փորձեց տիրել մասունքներին, սկսեցին ժողովրդական խռովություններ։ Իլյան կարողացավ համոզել Ուրսոնին հրաժարվել իր մտադրությունից, իսկ նրան հանձնարարվեց տաճար կառուցել՝ մասունքների պահպանման համար[3]։

Տաճարի կառուցման վայրն ընտրվեց քաղաքի կենտրոնում, որտեղ անցկացվում էին պաշտոնական իրադարձություններ ու արարողություններ։ Հողատարածքը եկեղեցուն նվիրեց կոմս Ռոջեր I Բորսան։ 1089 թվականի հոկտեմբերի 1-ին տեղի ունեցավ բազիլիկի օծումը, որն իրականացրեց Ուրբանոս II պապը։ Սուրբ Նիկողայոսի մասունքները տեղադրվեցին կրիպտեում[3]։ Կառուցումից հետո եկեղեցին դարձավ խոշոր պատմական իրադարձությունների վայր։

  • 1095 թվականին եկեղեցում Խաչակրաց առաջին արշավանքի կոչով հանդես եկավ Պետրոս Ամյենցին
  • 1098 թվականին բազիլիկում տեղի ունեցավ եկեղեցական ժողով, Ուրբանոս II պապի գլխավորությամբ, որպեսզի Արևմտյան և Արևելյան եկեղեցիները միավորվեին, սակայն հարցը հաջողությամբ չպսակվեց

Շինարարական աշխատանքները շարունակվեցին մինչև 1105 թվականը։ 1156 թվականին, երբ քաղաքը նվաճեց Վիլհելմ I Չարը, բազիլիկը տուժեց։ 1160 թվականին վերակառուցվեց։

Բազիլիկը եղել է Ֆրիդրիխ II Հոհենշտաուֆենի պալատական կապելլան, իսկ Անժուական տոհմի ժամանակ ուներ անձնական մատուռը։ Բավականին մանրամասն նկարագրվում է բազիլիկի կարգավիճակը 17-րդ դարի վերում, Տոլստոյի ճամփորդական գրառումներում։

1799 թվականի ապրիլի 9-ին ֆրանսիական զորքերը կողոպտեցին եկեղեցին[3]։

Խոշոր վերականգնողական աշխատանքներ իրականացվեցին 1928—1956 թվականներին։ Դրանց ժամանակ խորանի տակ հայտնաբերվեց Նիկողայոս Զմյուռնացու մասունքներով լի սարկոֆագ։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.