Սուրբ Շողակաթ եկեղեցի (Վաղարշապատ)
From Wikipedia, the free encyclopedia
Սուրբ Շողակաթ եկեղեցի, եկեղեցի Վաղարշապատի հյուսիսային կողմում, արքունի հնձանների տեղում՝ կառուցված՝ ըստ ավանդության, Հռիփսիմյանց կույսերից սուրբ Մարիանեի նահատակության վայրում, Աղամալ Սորոտեցի արքայազնի կողմից կաթողիկոս Նահապետ Ա Եդեսացի ժամանակներում։ Ընդգրկված է ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շողակաթ (այլ կիրառումներ)
Սուրբ Շողակաթ եկեղեցի | |
---|---|
Շողակաթի եկեղեցին | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի և մշակութային արժեք |
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | [[Պատկեր:|22x20px|border |Վաղարշապատ]] Վաղարշապատ |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Թեմ | Արմավիրի թեմ և Արարատյան Հայրապետական թեմ |
Հոգևոր կարգավիճակ | Եկեղեցի |
Հիմնական ամսաթվերը | 1694 |
Ներկա վիճակ | Գործող |
Մասն է | Զվարթնոց և Էջմիածնի տաճարներ ու եկեղեցիներ և Զվարթնոցի հնագիտական վայր |
Կազմված է | Գավիթ, Գերեզմանոց և Եկեղեցի |
Ժառանգության կարգավիճակ | մշակութային հուշարձան Հայաստանում[1] և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս |
Ճարտարապետական տիպ | Բազիլիկա |
Ճարտարապետական ոճ | հայկական ճարտարապետություն |
Կառուցման ավարտ | 1694 թ. |
Հիմնադրված | 1694 |
Գմբեթ | 1 հատ |
St. Shoghakat church Վիքիպահեստում |
Շողակաթ միջնադարյան եկեղեցին գտնվում է Արմավիրի մարզում` Վաղարշապատում։ Ըստ ավանդության հիմնադրվել է այն տեղում, ուր Հռիփսիմյան քրիստոնյա նահատակների վրա «շող է կաթել»։ Այժմյան «գմբեթավոր դահլիճի» հորինվածքով եկեղեցին կառուցվել է 1694 թվականին։
Հատակագծի ձևերը և համաչափությունները բնորոշ են այդ տիպի վաղ միջնադարի կառույցներին, որը ենթադրել է տալիս, որ Շողակաթ եկեղեցին կառուցվել է 6-7-րդ դարերում, շինության հիմքերի վրա։ Ութանիստ թմբուկով գմբեթը ոչ թե կառույցի, այլ երկու զույգ որմնամույթով դահլիճի կենտրոնում է՝ նույնատիպ հնագույն եկեղեցիների նման։ Արևմուտքից կից է գավիթ-սրահը։
Շողակաթ եկեղեցուց հարավ-արևմուտք պեղումներով բացվել են բազմաստիճան որմնախարիսխի վրա բարձրացող, սրբատաշ տուֆից կառուցված միանավ եկեղեցու (4-րդ դար) ավերակները։ Հարավային պատին արտաքինից կից է փոքր կիսաշրջանաձև մի աբսիդ, որով հավանաբար ավարտվել է սյունասրահը։ Մուտքերը երկուսն են՝ արևմուտքից և հարավից։ Որմնասյուների և բեմի կիսաշրջանաձև աբսիդի անկյունների խարիսխների տրամատները բնորոշ են 4-5-րդ դարերում։