From Wikipedia, the free encyclopedia
Սուրբ Սիոն եկեղեցի (նաև՝ Սուրբ Հակոբ եկեղեցի)[1], Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի, գտնվում է Վրաստանի Սամցխե-Ջավախք մարզի Ախալցխայի շրջանում, Ախալցխայից 4 կմ դեպի հյուսիս-արևմուտք հայաբնակ Ծուղրութ գյուղում,, կառուցվել է 19-րդ դարում։
Ծուղրութ գյուղի Սուրբ Սիոն եկեղեցին հիմնադրվել է, և կառուցվել է 1830-ական թվականներին և այն եղել է փայտաշեն կառույց։ Եկեղեցու հարավային պատին կա արձանագրություն[2], որտեղ ասվում է․
Շինեցաւ ս(ուր)բ Սիօն եկեղեցիս - ի 5-ն մայիսի 1881 ամի - սկսեալ եւ աւարտեալ - օգոստոսի նոյն ամի |
Ըստ արձանագրության 1881 թվականինհին հին եկեղեցու տեղը կառուցվել է նոր եկեղեցի։ Ըստ 1830-1840-ական թվականների արխիվների, ի սկզբանե եկեղեցին անվանվել է «Սուրբ Հակոբ», որից հետո 1875 թվականին արդեն իսկ հիշատակվում է «Սուրբ Սիոն» անունով։
1875 թվականի դրությամբ եկեղեցին վթարային էր և վերանորոգման կարիք ուներ։ Այստեղից հասկանում ենք որ եկեղեցին նախորդ վերակառուցման և վերաօծման ընթացքում ստացել է «Սուրբ Սիոն» անունը։ Իսկ արդեն նորակառույց եկեղեցին որը կառուցվել է 1881 թվականին «Սուրբ Սիոն» անվամբ է։
Եկեղեցին բազիլիկ կառույց է, կառուցված է տուֆ տեսակի քարից, ունի մեկ մուտք, որը գտնվում է հարավային կողմում։ Եկեղեցում է պահվում Տպագիր Ճաշոց գրքերից, դրանց թվում է 1686 թվականի Վենետիկում լույս տեսած Ճաշոց գիրգը.
Ճաշոցի մի քանի ձեռագիր հիշատակումներից[2] ևս․
Գյուղում է պահվում Սուրբ մագաղաթյա Ավետարան, որը գրվել է Հովհաննես Գրչի ձեռքով 974 թվականին, Ավետարանի էջերի քանակն է 395։ Ավետարանի վկայություններից մեկում ասվում է․
Այստեղ կայ մի Աւետարան, որ հանգուցեալ Կարապետ եպիսկոպոսը բերել է Կարնօյ մօտ Սպերու սուրբ Յովհաննէս վանքից միւս զարդերի հետ |
1830-ական թվականներին եկեղեցու հոգևորականն է եղել քահանա Ստեփան քհն. Տեր-Նահապետյանցը, իսկ 1851 թվականին եկեղեցու համար ձեռնադրվել է Մկրտիչ Տեր-Սարգսյանցը, նայև որպես դպիր է հիշատակվում Հովհաննես Ալեքսանյանը։
1904-1909-ական թվականներին եղել է Վարդան Հովհաննիսյան Վարդանյանցը ով ձեռնադրվել է 1896-ի ապրիլի 2-ին, իսկ 1917 թվականին եղել է Եղիշե Տեր-Հակոբյանը։
2013 թվականի հոկտեմբերի 8-ին` եկեղեցու բակում կանգնեցվում է խաչքաչ և օծվում է[3]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.