From Wikipedia, the free encyclopedia
Սուրեն Միքայելի Այվազյան (1933, օգոստոսի 4, Թբիլիսի - 2009, սեպտեմբերի 11, Երևան), երկրաբանա-հանքաբանական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ուշադրություն։ Այս հոդվածի ստեղծողը կամ նրանում մեծ ներդրում ունեցող անձը, ըստ երևույթին, հետաքրքրությունների կոնֆլիկտ ունի հոդվածի առարկայի հետ։ Հոդվածը կարող է պահանջել մաքրում Վիքիպեդիայի քաղաքականությանը, հատկապես չեզոք տեսակետի պահանջը բավարարելու համար։ Հետագա քննարկումը քննարկման էջում։ |
Սուրեն Այվազյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 4, 1933 Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | սեպտեմբերի 11, 2009 (76 տարեկան) Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | Հայաստան |
Մասնագիտություն | երկրաբան |
Գիտական աստիճան | գիտությունների թեկնածու |
Սուրեն Այվազյանը 1957 թ. ավարտել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանի երկրաբանության ֆակուլտետը։ 1957-1959 թթ. աշխատել է որպես ինժեներ ԽՍՀՄ ԳԱ կիրառական գեոֆիզիկայի ինստիտուտի Էլբրուսի արշավախմբում։ Ավագ եղբոր հետ միասին փորձարարությամբ հայտնաբերել է սպեկտրի ինֆրակարմիր տիրույթում ալիքների երկարությունը՝ ճառագայթման առավելապես պղտոր միջավայրում անցման ժամանակ։ Այս հայտնագործությունը օգտագործվել է «Սոյուզ-Պ» և «Սոյուզ-ՊՊԿ» հրթիռների համար և արժանացել պետական մրցանակի։ 1959 թ. աշխատել է Հայաստանի ԳԱ նախագահությունում։ 1959-60 թթ. փորձել է ուրարտական սեպագրերն ընթերցել հայերենով։ 1963 թ. հայտնաբերել և 1965-66 թթ. հնագիտական արշավախմբի կազմում պեղումներ է կատարել Մեծամորում։
1968 թ. Մոսկվայում պաշտպանել է ատենախոսություն և ստացել երկրաբանա-հանքաբանական գիտությունների թեկնածուի կոչում։ 1968-1988 թթ. աշխատել է Հայգիպրոցվետմետում (գունավոր մետալուրգիայի գիտահետազոտական ինստիտուտում) որպես գիտատեխնիկական ինֆորմացիոն բաժնի վարիչ։
1969-1971 թթ. հիմնել և ղեկավարել է Հայաստանի երիտասարդ գիտնականների խորհուրդը։ Գտել և դուրս է բերել գրավիէլեկտրամագնիսական դաշտի միացյալ ցիկլը, որը կաղված է երկրագնդի միջուկում թերմոմիջուկային սինթեզի ռեակցիայի ընթացքից։ 1972 թ. ՍՍՀՄ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի կողմից արժանացել է գիտության և տեխնիկայի պատմության գծով ավագ գիտաշխատողի կոչման։ 1976 թ. դարձել է Էներգետիկ ինվերսիաների հասարակական միջազգային ակադեմիայի իսկական անդամ։
Ս. Այվազյանը 1978-1988 թթ. ՍՍՀՄ ղեկավարներ Լ. Ի. Բրեժնևին, Ա. Ն.Կոսիգինին, Մ. Ս.Գորբաչովին բաց նամակներ ուղարկել է, վեր հանելով Լեռնային Ղարաբաղի ու Նախիջևանի հայկականությունը։ 1989 թ. մայիսին Ղարաբաղ զենք տեղափոխելու մեղադրանքով ձերբակալվել է և մինչև 1993 թ. մարտ ամիսը անցկացրել բանտում։ Բանտից դուրս գալուց անմիջապես հետո, Այվազյանը հիմնել է «Դաշնակցություն» թերթը և դարձել նրա գլխավոր խմբագիրը։ 1994 թ. ստեղծել է Հայաստանի ռեֆորմների ասոցիացիան և դարձել «Արամազդ» հայերեն և ռուսերեն թերթերի գլխավոր խմբագիրը։ Նույն տարում ստեղծել է Քարե մշակույթի թանգարան, «Քարեդարան» Հայկական ազգային ասամբլեան և դարձել է եռալեզու՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն հրատարակվող «Մեծամոր» գիտամշակութային թերթի գլխավոր խմբագիրը։ 1997 թ. հիմնել է «Նեֆելին» ՍՊՀ-ն՝ նեֆելինային սիենիտների մշակման և ալյումինի ստացման եղանակների նպատակով։ 2006 թ. հիմնել է պարահոգեբանության և էքստրասենսորիկայի հայկական կենտրոնը։
Սուրեն Այվազյանը թողել է գիտամշակութային հարուստ ժառանգություն՝ 300 գիտական աշխատություն, այդ թվում՝ 36 մենագրություն, արձակ գործեր, բանաստեղծությունների ժողովածուներ, տասնյակ երգեր։ Ահա նրա որոշ աշխատությունների ցանկը.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.