հայ քաղաքական գործիչ, պատմաբան From Wikipedia, the free encyclopedia
Սուրեն Ռաֆիկի Պապիկյան (ապրիլի 26, 1986, Ստեփանավան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ պետական, քաղաքական և կուսակցական գործիչ, պատմաբան, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախկին նախագահ[1], Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախկին նախարար[2] (2018-2019), Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախկին նախարար, Հայաստանի նախկին փոխվարչապետ (02.08.2021)[3]: Հայաստանի պաշտպանության նախարար (15.11.2021)[4]։
Սուրեն Պապիկյան | ||||
| ||||
---|---|---|---|---|
2018 - 2019 | ||||
Նախորդող | Դավիթ Լոքյան | |||
Հաջորդող | պաշտոնը վերացվել է | |||
| ||||
2019 - 2021 | ||||
Նախորդող | պաշտոնը հիմնադրվել է | |||
Հաջորդող | Գնել Սանոսյան | |||
| ||||
2021 օգոստոս 2-նոյեմբերի 15 | ||||
Նախորդող | Տիգրան Ավինյան | |||
Հաջորդող | Համբարձում Մաթևոսյան | |||
| ||||
2021 թվականի նոյեմբերի 15-ից | ||||
Նախորդող | Արշակ Կարապետյան | |||
| ||||
2019 թվականի հունիսի 16-ից - 29.10.2022 | ||||
Նախորդող | Սասուն Միքայելյան | |||
Հաջորդող | Նիկոլ Փաշինյան | |||
Կրթություն՝ | Երևանի պետական համալսարան և Սանկտ Պետերբուրգի համալսարան | |||
Մասնագիտություն՝ | պատմաբան, քաղաքական գործիչ և պետական գործիչ | |||
Ծննդյան օր | ապրիլի 26, 1986 (38 տարեկան) | |||
Ծննդավայր | Ստեփանավան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ | |||
Քաղաքացիություն | Հայաստան | |||
Պարգևներ | ||||
Սուրեն Պապիկյանը ծնվել է 1986 թվականի ապրիլի 26-ին, Լոռ մարզի Ստեփանավան քաղաքում։
2003 թվականին ավարտել է Ստեփանավանի թիվ 1 վարժարանը և ընդունվել ԵՊՀ պատմության ֆակուլտետ։ Ուսումնառության ընթացքում զորակոչվել է Հայաստանի զինված ուժեր։
2010-2012 թվականներին սովորել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի մագիստրատուրայում։ Մագիստրատուրան ավարտել է գերազանց առաջադիմությամբ[5]։
2009-2012 թվականներին գլխավորել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերությունը։ Գերազանց առաջադիմության համար արժանացել է ֆակուլտետի «Թաթուլ Կրպեյան» անվանական կրթաթոշակի։
Ուսմանը զուգահեռ՝ 2010-2016 թվականներին, որպես պատմության ուսուցիչ՝ աշխատել է Երևանի թիվ 54 ավագ դպրոցում, 2011 թվականից՝ «Քվանտ» վարժարանում։
2012-2016 թվականներին սովորել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի ասպիրանտուրայում։
2016 թվականի հոկտեմբերի 30-ին ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ[6]։
2016 թվականի նոյեմբերի 4-ին ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փոխնախագահ[7]«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է։ 2017 թվականի հոկտեմբերի 30-ին ընտրվել է կուսակցության վարչության անդամ։
2017 թվականի ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններում «ԵԼՔ» դաշինքի կողմից ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել է պատգամավորի թեկնածու՝ Լոռու մարզն ընդգրկող թիվ 9 ընտրատարածքում[8]։
2018 թվականին «Իմ քայլը» քաղաքացիական նախաձեռնության անդամ է, մասնակցել է Թավշյա հեղափոխությանը, որի ընթացում ապրիլի 10-ին բերման է ենթարկվել[9]։
2018 թվականի մայիսի 11-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը Սուրեն Պապիկյանին նշանակել է Հայաստանի տարածքային կառավարման և զարգացման նախարար։
2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ ղեկավարել է «Իմ քայլը» դաշինքի նախընտրական շտաբը[10][11][12]։
2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում Լոռու մարզն ընդգրկող թիվ 9 ընտրատարածքում լինելով «Իմ քայլը» դաշինքի համամասնական բաց ցուցակի թեկնածուներից մեկը՝ ստացել է 14 885 ձայն[13][14]։
2019 թվականի հունվարի 4-ին հրաժարվել է պատգամավորական մանդատից[15][16][17]։
2019 թվականի հունիսի 1-ին Հայաստանի վարչապետի առաջարկությամբ Հայաստանի նախագահը Սուրեն Պապիկյանին նշանակել է Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար[18]։
2019 թվականի հունիսի 16-ին տեղի ունեցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ համաժողովի ժամանակ ընտրվել է ՔՊ վարչության նախագահ[19][20][21][22][23][24][25]։
2021 թվականի նոյեմբերի 15-ին Սուրեն Պապիկյանը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով և Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի համաձայնությամբ նշանակվել է Հայաստանի պաշտպանության նախարար[26][27]։
Սուրեն Պապիկյանի պաշտոնավարման ընթացքում՝ 2022 թվականի սեպտեմբերի 13-ից 14-ին տեղի է ունեցել հայ-ադրբեջանական լայնամասշտաբ պատերազմ։ Ադրբեջանի զինված ուժերը հարձակում են գործել հայ-ադրբեջանական շփման գծի Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերի հայկական մարտական դիրքերի, ռազմական օբյեկտների, բնակավայրերի և այլ ենթակառուցվածքների նկատմամբ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմը պաշտոնական տվյալներով ունեցել է 207 զոհ[28], ավելի քան 20 գերևարված և 293 վիրավոր[28]։ Բացի այդ, հայկական կողմը կորցրել է տասնյակ հեկտարներով տարածք[29], ինչպես նաև բազմաթիվ բնակավայրերում բնակֆոնդի ու ենթակառուցվածքների ավերածություններ[30][31]։
Սուրեն Պապիկյանը 2006 թվականի մարտի 27-ին զինվորական ծառայության ընթացքում զենքի գործադրմամբ վերադասի նկատմամբ բռնություն կիրառելու մեղադրանքով 5-րդ զինվորական կայազորի դատարանի կողմից դատապարտվել է 2 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման[32], սակայն 2007 թվականի փետրվարի 23-ին համաներմամբ ազատ է արձակվել[33]։ Տեղեկությունը մամուլում հրապարակվելուց հետո 2020 թվականի փետրվարի 14-ին այդ ժամանակ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանը դիմել է ՀՀ ԱԱԾ և ոստիկանության պետերին՝ պարզելու ինֆորմացիայի արտահոսքի աղբյուրը և հանգամանքները[34]։ Փետրվարի 20-ին քրեական գործ է հարուցվել Սուրեն Պապիկյանի անձնական կյանքի գաղտնիք համարվող տեղեկությունն ապօրինի տարածելու համար[35]։
2011 թվականին պարգևատրվել է ԵՊՀ ուսանողական խորհրդի արծաթապատ մեդալով։
2016 թվականին պարգևատրվել է Հայաստանի պաշտպանության նախարարության «Գարեգին Նժդեհ» մեդալով[36]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.