Սուրեն Սարգսյան - Wikiwand
For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Սուրեն Սարգսյան.

Սուրեն Սարգսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սուրեն Սարգսյան
Ծնվել էհոկտեմբերի 31, 1924(1924-10-31)
ԾննդավայրՈսկեվազ, Էջմիածնի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել է2009
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունՀայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Խորհրդային Միության հերոս «Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան Լենինի շքանշան Կարմիր դրոշի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Կարմիր Աստղի շքանշան «Պատվո նշան» շքանշան «Մարտական ծառայությունների» մեդալ «Աշխատանքի վետերան» մեդալ «Խիզախության համար» մեդալ (ԽՍՀՄ) «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 50-ամյակ» հոբելյանական շքանշան Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 60-ամյակ» հոբելյանական շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 40-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ և Ժուկովի մեդալ

Սուրեն Արտաշեսի Սարգսյան (հոկտեմբերի 31, 1924(1924-10-31), Ոսկեվազ, Էջմիածնի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - 2009, Երևան, Հայաստան), Խորհրդային Միության հերոս (մարտի 24, 1945 թվական), գվարդիայի սերժանտ։

Կենսագրություն

1942 թվականին զորակոչվել է կարմիր բանակ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ մասնակցել է Օրյոլի մարզի, Բելառուսիայի ազատագրմանը, Լեհաստանի վերագրավմանը։ Եղել է կապավոր։ Հերոսի կոչման արժանացել է Դնեպրի գետանցման ժամանակ (1944 թվականի հունիս) ցուցաբերած խիզախության և արիության համար։ 1945 թվականին զորացրվել է։ Ավարտել է Երևանի Կառլ Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտը (1951 թվական)։ Աշխատել է ինժեներ Ավտոպահեստամասերի գործարանում, 1963 թվականից` «Հայմետաղմատ» վարչության պետ։

Մահացել է 2009 թվականի նոյեմբերի 14-ին։ Թաղված է հայրենի Ոսկեվազ գյուղում։

Պարգևներ

  • Լենինի շքանշան
  • Կարմիր աստղի շքանշան, 1944
  • Կարմիր դրոշի շքանշան, 1945
  • Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշան, 1985
  • Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան, 1971
  • «Պատվո նշան» շքանշան, 1966,
  • «Մարտական վաստակի համար» մեդալ
  • Մեդալներ
    • «Խիզախության համար» մեդալ» (06.07.1944)
    • «Մարտական ծառայությունների» մեդալ, № 969288 (12.06.1944)
    • «Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ»
    • «Աշխատանքի վետերան»

Գրականություն

  • Герои Советского Союза: Краткий биографический словарь / Пред. ред. коллегии И. Н. Шкадов. - М.: Воениздат, 1988. - Т. 2 /Любов - Ящук/. - 863 с.- 100 000 экз. - ISBN 5-203-00536-2.

Ծանոթագրություններ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 225
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Սուրեն Սարգսյան
Listen to this article