Սուրեն Քոչարյան - Wikiwand
For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Սուրեն Քոչարյան.

Սուրեն Քոչարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Այս հոդվածը Սուրեն Քոչարյանի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Քոչարյան (այլ կիրառումներ)։
Սուրեն Քոչարյան

էստրադայի արտիստ, ասմունքող
Ծնվել է1904 օգոստոսի 23
ԾննդավայրԹիֆլիս, Վրաստան
Մահացել էսեպտեմբերի 29, 1979(1979-09-29) (տարիքը 75)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
Քաղաքացիություն
 ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունդերասան
Պարգևներ և
մրցանակներ
«Պատվո նշան» շքանշան
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ և Ստալինյան մրցանակ

Սուրեն Հովակիմի Քոչարյան (սեպտեմբերի 5 (18), 1904, Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] - հոկտեմբերի 9, 1979(1979-10-09), Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային էստրադայի արտիստ, ասմունքող։ ՀԽՍՀ (1945) և ՌԽՖՍՀ (1967) ժողովրդական արտիստ։ Արժանացել է ԽՍՀՄ (Ստալինյան մրցանակ 1951), ՀԽՍՀ (1975) պետական մրցանակների, պարգևատրվել «Պատվո նշան» շքանշանով։

Կյանքն ու գործունեությունը

Սուրեն Քոչարյանը ծնվել է 1904 թ. Թիֆլիսում։ Թատերական կրթությունը ստացել է Մոսկվայի հայկական դրամատիկական ստուդիայում (1921-19251925-1932 թվականներին՝ Երևանի Առաջին պետական թատրոնի (այժմ՝ Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոն) դերասան։

Դերերից են՝

Ասմունքի արվեստին ամբողջությամբ նվիրվել է 1932 թվականից։ 1939 թվականից՝ Մոսկվայի ֆիլհարմոնիայի մենակատար։ Մոսկվայում առաջին անգամ հանդես է եկել հայ արվեստի մոսկովյան տասնօրյակի ժամանակ (ծրագրում՝ «Սասունցի Դավիթ»)։ Ստեղծել է ավելի քան երեք տասնյակ գրական կոմպոզիցիա (հայերեն և ռուսերեն

Ստեղծագործական նախասիրությունը գրական նշանավոր երկերի ասմունքն էր՝

որոնք Քոչարյանի խաղացանկում պահպանվել են տասնյակ տարիներ։

Ասմունքի տաղանդավոր վարպետին հավասարապես մատչելի էին և Շեքսպիրի վեհաշունչ խոսքը, և Լև Տոլստոյի հոգեբանական թափանցումները, և Խաչատուր Աբովյանի արարատյան բարբառը, և Սունդուկյանի թիֆլիսահայերենը, և Թումանյանի, Չարենցի և ռուս ժամանակակից գրողների ոճն ու լեզուն։ Քոչարյանի ասմունքի գերիշխող հնչերանգը պատմողականն է, գլխավոր սկզբունքը՝ կերպարների անձնավորումը հնչող խոսքի և դիմախաղի միջոցով։ Քոչարյանը իր արվեստով ստեղծել է «մի դերասանի թատրոն»։ Քոչարյանի ասմունքային վերջին ծրագիրն էր «Հայ ժողովրդական հեքիաթները» (ՀԽՍՀ պետական մրցանակ 1975 թ.)։

Մահացել է Մոսկվայում 1979 թ., թաղված է Երևանում։

Երկեր

  • Կենդանի խոսքի ոլորտներում, [Երևան], 1963

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Кочарян Сурен Акимович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.

Գրականություն

  • Լ. Հախվերդյան, Սուրեն Քոչարյանի արվեստը, Երևան, 1959
  • Алянский Ю., Сурен Кочарян, Москва 1983 (ռուս.)

Արտաքին հղումներ

{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Սուրեն Քոչարյան
Listen to this article