From Wikipedia, the free encyclopedia
Սուրսուրի, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Խարբերդի գավառում[1]։ Գտնվում էր Խարբերդ քաղաքից 6 կմ հարավ-արևմուտք, այգեվետ վայրում։ Երբեմն համարվել է Խարբերդ քաղաքի թաղամասը կամ արվարձանը։
Գյուղ | |
---|---|
Սուրսուրի | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Վիլայեթ | Խարբերդի վիլայեթ |
Գավառ | Խարբերդի գավառ |
Այլ անվանումներ | Սյուրնիք, Սյուրսյուրի, Սոսրի, Սորսարի, Սորսըրե, Սորսյուրի, Սորսորե, Սորսորի, Սորսրե, Սորսրի, Սուրսերի, Սուրսի |
Պաշտոնական լեզու | Հայերեն |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) |
Ժամային գոտի | UTC+3 |
Գյուղն ավերվել, կողոպտվել, իսկ բնակչությունը կոտորվել կամ բռնությամբ տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։
1872-1873 թվականներին ուներ 190 տուն՝ 1200 հայ բնակիչ։
Բնակչության հիմնական զբաղմունքը հողագործություն, անասնապահություն, պտղաբուծությունն ու արհեստներն էր։
Սուրսուրին ուներ Ս. Կարապետ անունով եկեղեցի և Սուրսուրի Ս. Գևորգ վանքը։ Վանքը կառուցվել էր 1512 թվականին։ Վանքն ավերվել է 1895 թվականին, իսկ վանականները կոտորվել են։
Գյուղն ուներ վարժարան, որտեղ սովորում էին 60 աշակերտ[2]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.