Սուր միելոյիդ լեյկեմիա
From Wikipedia, the free encyclopedia
Սուր միելոյիդ լեյկեմիա (ՍՄԼ), միելոյիդ բջջային գծի քաղցկեղ, որը բնորշվում է ոսկրածուծում ու արյան մեջ կուտակվող, և արյան բջիջների նորմալ արտադրությանը խոչնդոտող անոմալ բջիջների արագ աճով[1]։ Ախտանշանները կարող են ներառել հոգնածության զգացողություն, հևոց, կապտուկների հեշտ առաջացում, արյունահոսություն և ինֆեկցիայի ռիսկի մեծացում[1]։ Հետագայում հիվանդությունը կարող է տարածվել գլխուղեղ, մաշկ և լնդեր[1]։ Որպես սուր լեյկեմիա, ՍՄԼ-ն արագ է զարգանում, և, սովորաբար, մահացու է շաբաթների կամ ամիսների ընթացքում, եթե չի բուժվում[1]։
Սուր միելոյիդ լեյկեմիա | |
---|---|
Տեսակ | հիվանդության կարգ |
Հիվանդության ախտանշաններ | Հոգնածության զգացողություն, հևոց, կապտուկների հեշտ առաջացում և արյունահոսություններ, ինֆեկցիայի մեծացած ռիսկ[1] |
Բուժաքննություն | Արյան ընդհանուր հետազոտություն, Ոսկրածուծի քննություն և bone marrow differential? |
Բժշկական մասնագիտություն | Արյունաբանություն, ուռուցքաբանություն |
Հոմանիշներ | Սուր միելոգեն լեյկեմիա, Սուր ոչ լիմֆոցիտային լեյկեմիա (ՍՈԼԼ), Սուր միելոբլաստային լեյկեմիա, սուր գրանուլոցիտային լեյկեմա[1] |
Ռիսկի գործոններ | ծխել, նախկինում իրականացված քիմիոթերապիա կամ ռադիոթերապիա, միելոդիսպլաստիկ համախտանիշ, բենզոլ[1] |
Ախտորոշում | Ոսկրածուծի ասպիրացիա, արյունաբանական թեստեր[2] |
Բուժում | Քիմիոթերապիա, ռադիոթերապիա, ցողունային բջիջների տրանսպլանտացիա[1][2] |
Սկիզբը | Բոլոր տարիքները, ամենահաճախը ~65–75 տարեկան[3] |
Կանխատեսում | Հնգամյա ապրելիություն ~29% (ԱՄՆ, 2017)[3] |
Հանդիպման հաճախականություն | 1 միլիոն (2015)[4] |
Մահերի քանակ | 147,100 (2015)[5] |
Acute myeloid leukemia Վիքիպահեստում |
Ռիսկի գործոնները ներառում են ծխելը, նախկինում իրականացված քիմիոթերապիան կամ ճառագայթային թերապիան, միելոդիսպլաստիկ համախտանիշը, և բենզենի ներգործությունը[1]։ Հիմքում ընկած մեխանիզմը ներառում է նորմալ ոսկրածուծի փոխարինումը լեյկեմիկ բջիջներով, որը առաջացնում է էրիթրոցիտների, թրոմբոցիտների և լեյկոցիտների քանակի նվազում[1]։ Ախտորոշումը հիմնականում հիմնված է ոսկրածուծի ասպիրացիայից և սպեցիֆիկ արյունաբանական թեստերից ստացված տվյալների վրա[2]։ ՍՄԼ-ն ունի մի քանի ենթատիպ, որոնց բուժումներն ու ելքերը կարող են տարբերվել[1]։
ՍՄԼ-ի առաջին գծի բուժումը սովորաբար քիմիոթերապիան է, ռեմիսիա առաջացնելու նպատակով[1]։ Հիվանդները այնուհետ կարող են ստանալ լրացուցիչ քիմիոթերապիա, ճառագայթային թերապիա կամ ցողունային բջիջների փոխպատվաստման ենթարկվել[1][2]։ Քաղցկեղային բջիջներում առկա յուրահատուկ գենետիկական մուտացիաները կարող են ուղղորդել բուժումը, ինչպես նաև ինֆորմացիա տրամադրել հիվանդի ողջ մնալու հավանականության մասին (կանխատեսում)[2]։
2015թ․-ին ՍՄԼ-ով տառապում էր շուրջ մեկ միլիոն մարդ և դրա հետևանքով մահացել 147 000 մարդ ամբողջ աշխարհում[4][5]։ ՍՄԼ-ն ամենահաճախը հանդիպում է տարեցների շրջանում[3]։ Տղամարդիկ կանանցից հաճախակի են հիվանդանում[3]։ Հնգամյա ապրելիությունը մոտավորպես 35% է 60 տարեկանից փոքր և 10% է 60 տարեկանից մեծ մարդկանց շրջանում[2]։ Ավելի մեծ տարիքով մարդիկ, ում ընդհանուր առողջական վիճականը չափազանց վատն է ինտենսիվ քիմիոթերապիա ստանալու համար, միջինում ապրում են հինգից տաս ամիս[2]։ Այն մոտավորապես ներառում է քաղցկեղներից ընդհանուր մահացության 1.1%-ը և 1.9%-ը ԱՄՆ-ում[3]։