![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/2/26/Spejbl_a_Hurvinek.png/640px-Spejbl_a_Hurvinek.png&w=640&q=50)
Սպեյբլ և Գուրվինեկ
From Wikipedia, the free encyclopedia
Սպեյբլ և Գուրվինեկ (չեխ․՝ Spejbl a Hurvínek), տիկնիկների դուետ՝ ստեղծված Պլզենում թիկնիկային թատրոնի չեխ դերասան Յոսեֆ Սկուպայի կողմից։ Նրանք ոչ միայն դարձել են Սպեյբլի և Գուրվինեկի պրոֆեսիոնալ առաջին տիկնիկային թատրոնի գլխավոր կերպարները Չեխոսլովակիայում, այլև առաջիններից մեկը Եվրոպայում և աշխարհում (1920 թվականից[1]): 2013 թվականի դրությամբ այս թատրոնը Եվրոպայի ամենահին տիկնիկային թատրոնն է, որը վերապրել է Երկրորդ համաշխարհային պատերազմը։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/2/26/Spejbl_a_Hurvinek.png/320px-Spejbl_a_Hurvinek.png)
Սպեյբլը և Գուրվինեկը մեծ ճանաչում ունեն, Չեխիայում տարածված են նրանց պատկերներով հուշանվերներ, ինչպես նաև ստեղծվել են բազմաթիվ էկրանավորումներ ինչպես 20-րդ դարում, այնպես էլ 21-րդ դարում։ Սպեյբլի և Գուրվինեկի պատվին անվանվել են աստերոիդներ։