From Wikipedia, the free encyclopedia
«Սպիտակ զգեստը» (արաբ․՝ الرداء الابيض, Al-Rida’ al-Abyad անգլ.՝ The White Dress), եգիպտական ֆիլմ նկարահանված 1974 թվականին։ Մելոդրամա եգիպտական կինոյի հայտնի աստղ Նագլյա Ֆաթհիի դերակատարմամբ։ Ֆիլմը մտնում է խորհրդային կինովարձույթի տասը ամենաթանկ վարձույթների ցանկ և 7-րդ տեղն է զբաղեցնում ամենաայցելվողների շարքում՝ 61 միլիոն մարդ[1][2]։
Երկիր | Եգիպտոս |
---|---|
Ժանր | մելոդրամա |
Թվական | 1974 |
Լեզու | արաբերեն |
Ռեժիսոր | Q106871732? |
Դերակատարներ | Նագլյա Ֆաթհի և Ահմեդ Մաժար |
Դալյալն ապրում էր աղքատ թաղամասում և աշխատում պարֆյումերիայի խանութում որպես վաճառողուհի։ Նրա մայրը հիվանդ էր, ու աղջկա ուսերին էր ամբողջ դժվարությունները։ Պատահականությունը Դալյալին ծանոթացրեց երիտասարդ և հմայիչ հարուստ Քամալ Ադգեմի հետ։ Երիտասարդները սիրեցին իրար և որոշեցին ամուսնանալ միմյանց հետ։ Գիտենալով, որ իր Դալյալի հայրը հանգիստ չի տա աղջկան նման որոշումներում, Քամալն ամուսնանում է ծածուկ։ Դա անելը բավականին հեշտ էր, քանի որ նրա հայրը՝ Օմար բեյը, անձնական գործերով Եվրոպայում էր։
Ինը տարի միմյանց հետ ապրեցին Դալյալն ու Քամալը։ Նրանք երջանիկ էին և մեծացնում էին իրենց գեղեցկուհի աղջկան՝ Հաննային։ Երջանկությունն ավարտվեց այն օրը, երբ Օմար բեյն իմացավ այդ գաղտնի ամուսնության մասին։ Կատաղած միլիոնատեր հայրն ստիպում է ապահարզան տալ որդուն։ Սակայն երբ որդին հրաժարվեց բաժանվել կնոջից, հայրը զրկեց նրան ձեռնարկության կառավարումից, տանից դուրս արեց։ Հուսահատված Քամալը տանից դուրս գալով ընկավ ավտոմեքենայի տակ և մահացավ։ Օմար բեյն ուժով վերցրեց թոռնիկին Դալյալի ձեռքից և տարավ նրան Եգիպտոսից։
Անցավ տասը տարի։ Դժվարին էին Դալյալի տարիները՝ աշխատանքի փնտրտուք, նվաստացում, երկրպագուների կողմից հետապնդում, մենություն։ Եվ ահա, մի անգամ, նա զանգվածային լրատվամիջոցներով իմանում է այն հայտարարությունը, որում մասնավորապես նշվում է իր դստեր Եվրոպայից վերադառնալը և Կահիրեում ամուսնանալը մի դիվանագետի հետ։ Դալյայլն ուզում է, ինչ գնով էլ լինի, ներկա գտնվել աղջկա պսակադրության արարողությանը։ Բայց նա աղքատ է և նույնիսկ համապատասխան զգեստ չունի։
Սակայն հանդիսավոր պահին Դալյալը հայտնվում է շքեղ սպիտակ զգեստով։ Բոլորին անհայտ գեղեցկուհի տիկինը լրիվ համապատասխանում է տեղի շքեղ հյուրերին։ Բայց նա ստիպված էր գողանալ գումար և գնել իրեն այդ զգեստը։ Իր սխալ արարքի համար Օմար բեյը զղջում է, իսկ այն մարդը, ումից գողացել էր գումարը, ներկա էր հարսանիքին և ներում է Դալյալին ստիպողական գողության համար։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.