From Wikipedia, the free encyclopedia
Սպիտակ հրեշտակ (սերբ.՝ Бели анђео / Beli anđeo), սերբական մշակույթի ամենահայտնի ֆրեսկոներից մեկի՝ Միլեշևա տաճարում պատկերված «Մյուռոնաբեր կանայք Քրիստոսի գերեզմանի մոտ» որմնանկարի դետալ[1][2]։ Թվագրվում է 1235 թվականով։ Այս ֆրեսկոն համարվում է Բարձր միջնադարի Սերբիայի ու Եվրոպայի ամենագեղեցիկ աշխատանքներից և եվրոպական նկարչության ամենախոշոր ձեռքբերումներից մեկը[2]։ Այն պատկերում է մյուռոնաբեր կանանց մուտքը Սուրբ Հարության տաճար կիրակի առավոտյան, խաչելության իրադարձություններից հետո։ Քարին նստած է Տիրոջ հրեշտակը, որն սպիտակ հագուստով է, և նրա ձեռքերը ցույց են տալիս Քրիստոսի համբարձման տեղն ու նրա դատարկ գերեզմանը։
Սպիտակ հրեշտակ | |
---|---|
տեսակ | ֆրեսկո |
տարի | 1230 |
նյութ | ֆրեսկո |
հավաքածու | Mileševa monastery? |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ | |
Beli anđeo Վիքիպահեստում |
Ֆրեսկոն գտնվում է Միլեշևա վանքում, եկեղեցու հարավային պատի վրա, դրա հեղինակի ինքնությունն անհայտ է[2]։ 16-րդ դարում Սպիտակ հրեշտակի վրա այլ որմնանկար է պատկերվել։ Այսպիսով նկարը թաքնված է եղել մինչև 20-րդ դարը, երբ որմնանկարը վերականգնվել է[2]։
Սպիտակ հրեշտակ կտավը եղել է առաջին արբանյակային հաղորդագրությունը, որն ուղարկվել է Եվրոպայից Ամերիկայի Միացյալ Նահանգներ Կարիբյան ճգնաժամից հետո՝ որպես խաղաղության և քաղաքակրթության խորհրդանիշ[3]։
Ավելի ուշ Սպիտակ հրեշտակով նույն հաղորդագրությունն ուղարկվել է տիեզերք, երբ փորձ է արվել հաղորդակցվել անդրերկրային կյանքի հետ[4][5]։ Այնուամենայնիվ, սա վիճելի պնդում է, քանզի NASA-ի կամ որևէ այլ տիեզերական գործակալության աղբյուր պաշտոնապես չի հաստատել այս պնդումը[6]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.