From Wikipedia, the free encyclopedia
Սպիտակ ձեռք (շվեդ.՝ Бела Рука), սերբական գաղտնի ահաբեկչական-ազգայնական կազմակերպություն, որը պայքարում է «Սև ձեռք» համանման կազմակերպության և Ավստրո-Հունգարիայի դեմ։ Ստեղծվել է ի հակակշիռ «Սև ձեռք» կազմակերպության 1912 թվականի մայիսի 17-ին գեներալ Պետար Ժիվկովիչի կողմից, որը մասնակցել է 1903 թվականին թագավոր Ալեքսանդր Օբրենովիչի գահավիժմանը։
«Սև ձեռք» կազմակերպության լուծարմամբ «Սպիտակ ձեռքն» աստիճանաբար վերահսկողություն է սահմանել երիտասարդ և հավակնոտ արքայազն Ալեքսանդրի, ինչպես նաև Ավստրո-Հունգարիայից Բոսնիա շրջանի անկախության համար պայքարող «Մլադա Բոսնա» կազմակերպության նկատմամբ։
Քիչ ավելի ուշ Հարավսլավիայի թագավորությունում Պետար Ժիվկովիչը դարձել է թագավորի խորհրդականը, իսկ 1929 թվականին կազմակերպությունը մասնակցել է աճող ազգայնական տրամադրությունների ճնշմանը (հատկապես Խորվաթիայում)։ Այդ պարգևի համար սերբ թագավոր Ալեքսանդր I-ը Ժիվկովիչին վարչապետ է դարձրել[1]։
«Սպիտակ ձեռքի» անդամները կասկածվել են նաև իշխան Գեորգիի ժառանգությունից հրաժարվելու մեջ՝ հօգուտ Ալեքսանդրի (1909), Պյոտր I-ի ղեկավարման ժամանակաշրջանում Ալեքսանդրի՝ որպես ռեգենտի տարաժամկետման մեջ, ինչպես նաև 1941 թվականի մարտի 27-ի պետական հեղաշրջման մեջ՝ այն բանից հետո, երբ գահին է դրվել Կարագեորգիևիչ արքայատոհմի անչափահաս արքայազն Պյոտր II-ը՝ փաստացի Հարավսլավիան ներքաշելով Նացիստական Գերմանիայի հետ պատերազմի մեջ։
Իոսիպ Տիտոյի գլխավորությամբ կոմունիստների հաղթանակով և Հարավսլավիայի Հանրապետության հռչակմամբ կազմակերպության անդամները մահապատժի են ենթարկվել նոր ռեժիմով կամ փախել են այլ երկրներ՝ դաշնակիցների մոտ[2]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.