From Wikipedia, the free encyclopedia
Սպիտակ օձիք (անգլ.՝ White Collar) ամերիկյան հեռուստասերիալ հանցագործությունների հետաքննության մասին, որոնցով զբաղվում է ՀԴԲ-ի՝ «սպիտակ օձիքներ» կոչվող բաժինը։ Հեռուստասերիալը ցուցադրվել է USA Network հեռուստաընկերությամբ 2009 թվականի հոկտեմբերի 23-ից 2014 թվականի դեկտեմբերի 18-ը։
Սպիտակ օձիք | |
---|---|
Ժանր | ոստիկանական դրամա և քրեական հեռուստասերիալ |
Ստեղծող | Jeff Eastin? |
Երկիր | ԱՄՆ |
Լեզու | անգլերեն |
Գլխավոր դերերում | Մեթ Բոմմեր[1], Թիմ ԴիՔեյ[1], Թիֆֆանի Թիսսեն, Ուիլի Գարսոն, Հիլարի Բյորթոն, Մարշա Թոմասոն, Շարիֆ Աթքինս, Քերոլ Դայան, Ալեքսանդրա Դադարիո, Նատալի Մորալես, Gloria Votsis?, Նոա Փլաթեր, Ջեյմս Ռեբհորն, Էնդրյու Մաքքարթի, Բրեդջիթ Ռիգան և Ռոս ՄակՔոլ |
Պատմվածքի վայր | Նյու Յորք |
Նկարահանման վայր | Նյու Յորք |
Եթերաշրջանների քանակ | 6 |
Սերիաների քանակ | 81 |
Էկրաններին է | հոկտեմբերի 23, 2009[2]-ից դեկտեմբերի 18, 2014-ը |
Հեռուստաալիք | USA Network |
Ընկերություն | Touchstone Television? |
Դիստրիբյուտոր | 20th Television, Նեթֆլիքս, Հուլու և Դիսնեյ+ |
Պատկերի ձևաչափ | 16:9 |
Ձայնի ձևաչափ | Dolby Digital 5.1 |
Պաշտոնական կայքէջ |
Նիլ Քեֆրին գող է ու խաբեբա, բռնվում է ՀԴԲ-ի գործակալ Փիթեր Բյորքից եռամյա խուսանավելուց հետո։ Նա դատապարտվում է 4 տարվա ազատազրկման, սակայն փախչում է ազատումից 4 ամիս առաջ, որպեսզի վերագտնի իր սիրելի Քեյթ Մորոյին։ Փիթեր Բյորքը միակն է, ով կարողացել է բռնել նրան, գտնում է կրկին։ Նիլին սպառնում է ևս 4 տարի փախուստի համար, սակայն նա օգնություն է առաջարկում հանցագործությունների հետաքննության գործում, և ՀԴԲ-ն գործարք է կնքում։ Նիլը դուրս է գալիս բանտից և կրում է էլեկտրոնային ապարանջան, որը սահմանափակում է նրա տեղաշարժի շառավիղը, իսկ փոխարենն օգնում է Բյորքին հետաքննել հանցագործություններ «սպիտակ օձիքներ» բաժնում։
2010 թվականին սերիալն առաջադրվել է «ժողովրդի ընտրություն» մրցանակաբաշխության «Սիրելի հեռուստատեսային կախվածություն» կատեգորիայում և 2011 թվականին «Սիրելի դրամա մալուխային հեռուստատեսությամբ» կատեգորիայում։
Եթերաշրջան | Սերիա | ԱՄՆ-ում դուրս գալու ամսաթիվ | ||
---|---|---|---|---|
Եթերաշրջանի պրեմիերա | Եթերաշրջանի ավարտ | |||
1 | 14 | 23 հոկտեմբերի 2009 | 9 մարտի 2010 | |
2 | 16 | 13 հուլիսի 2010 | 8 մարտի 2011 | |
3 | 16 | 7 հունիսի 2011 | 28 փետրվարի 2012 | |
4 | 16 | 10 հուլիսի 2012 | 5 մարտի 2013 | |
5 | 13 | 17 հոկտեմբերի 2013 | 30 հունվարի 2014 | |
6 | 6 | 6 նոյեմբերի 2014 | 18 դեկտեմբերի 2014 |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.