Սպիրտի թանգարան
From Wikipedia, the free encyclopedia
Սպիրտի թանգարան (շվեդ.՝ Spritmuseum), Ստոկհոլմի Յուրգորդեն կղզում գտնվող թանգարան, որն ունի ժամանակավոր և մշտական ցուցադրություններ՝ նվիրված Շվեդիայում խմելու մշակույթին։ Թանգարանը գործում է նաև որպես պատկերասրահ, քանի որ այն ներառում և ցուցադրում է Absolut Art հավաքածուն։ Թանգարանում տեղակայված են երեք ցուցահանդեսային տարածքներ, այդ թվում՝ «Ազգային ոգելից խմիչքներ» մշտական, ինտերակտիվ ցուցահանդեսը (Spritlandet Sverige):
Սպիրտի թանգարան | |
---|---|
Տեսակ | թանգարան և աշխատանքային թանգարան |
Երկիր | Շվեդիա[1] |
Տեղագրություն | Ստոկհոլմ[1] |
Վայր | Վասաստան և Ստոկհոլմ[1] |
Հասցե | Դալագատան (100) |
Հիմնադրվել է | 1967 |
Կայք | spritmuseum.se |
Սպիրտի թանգարանը բացվել է 1967 թվականին Ստոկհոլմի Վասաստան քաղաքային շրջանում գտնվող Գրյոնստեդեցկայի պալատում՝ որպես Գինու և սպիրտի պատմական թանգարան՝ պետական սեփականություն հանդիսացող AB Vin & Sprit ընկերության հիմնադրման 50-ամյակի կապակցությամբ։
2014 թվականին Պետեր Նիսոնը, ով աշխատեցնում էր La Gazzetta բիստրոն (Նյու Յորք Թայմսի կողմից նկարագրվել է որպես «Փարիզի ամենահայտնի ստեղծագործական նեո-բիստրոներից մեկը»), թանգարանում բացել է ռեստորան[2]։