Սվետլանա Կուզնեցովա
From Wikipedia, the free encyclopedia
Սվետլանա Ալեքսանդրովնա Կուզնեցովա (ռուս.՝ Светлана Александровна Кузнецова, IPA: [svʲɪtlanə ɐlʲɪksandrəvnə kʊznʲɪtsovə], հունիսի 27, 1985(1985-06-27)[1][2][3], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), ԽՍՀՄ), ռուս պրոֆեսիոնալ թենիսիստուհի։ Կուզնեցովան հասել է Մեծ սաղավարտի մրցաշարերի չորս եզրափակիչներ, որոնցից հաղթել է երկուսում, ինչպես նաև, հասել է զուգախաղի յոթ եզրափակիչներ՝ կրկին տոնելով երկու հաղթանակ։ Զուգախաղի մրցաշարում Կուզնեցովան Մեծ սաղավարտի յուրաքանչյուր մրցաշարում եզրափակիչ է հասել նվազագույնը մեկ անգամ, սակայն հաղթանակ է տարել միայն Ավստրալիայի բաց առաջնությունում (երկու անգամ)։ Նա հինգ անգամ իրավունք է նվաճել մասնակցելու WTA Ամփոփիչ մրցաշարին, սակայն երբեք չի հասել կիսաեզրափակիչ։
Սվետլանա Կուզնեցովա ռուս.՝ Светла́на Кузнецо́ва | |
---|---|
Սեռ | իգական |
Քաղաքացիություն | Ռուսաստան |
Բնակվելու վայր | Դուբայ |
Ծննդյան ամսաթիվ | հունիսի 27, 1985(1985-06-27)[1][2][3] (38 տարեկան) |
Ծննդավայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] |
Հասակ | 174 սմ |
Քաշ | 73 կգ |
Կարիերայի սկիզբ | 2000 թվական |
Աշխատող ձեռք | աջ |
Հարված ձախից | երկձեռքանի |
Մարզիչ | Կարլոս Մարտինես |
Պարգևավճար, USD | 21,360,001 |
Մենախաղ | |
Խաղեր Հ/Պ | 670–348[4] |
Ամենաբարձր վարկանիշ | 2 (2007 սեպտեմբերի 10) |
Ներկայիս վարկանիշ | 9 (2016 թվական հոկտեմբերի 24) |
Մեծ Սաղավարտի մրցաշարեր | |
Ավստրալիա | 1/4 եզրափակիչ (2005, 2009, 2013) |
Ֆրանսիա | Հաղթանակ (2009) |
Ուիմբլդոն | 1/4 եզրափակիչ (2003, 2005, 2007) |
ԱՄՆ | Հաղթանակ (2004) |
Օլիմպիական խաղեր | |
Զուգախաղ | |
Խաղեր Հ/Պ | 259–135[4] |
Ամենաբարձր վարկանիշ | 3 (2004 թվականի հունիսի 7) |
Մեծ Սաղավարտի մրցաշարեր | |
Ավստրալիա | Հաղթանակ (2005, 2012) |
Ֆրանսիա | Եզրափակիչ (2004) |
Ուիմբլդոն | Եզրափակիչ (2005) |
ԱՄՆ | Եզրափակիչ (2003, 2004) |
svetlanak27.com | |
Թարմացվել է՝ 2016 հոկտեմբերի 24 |
Ծնվել է մարզական ընտանիքում, յոթ տարեկանում տեղավոխվել է Իսպանիա՝ մասնակցելու Sanchez-Casal ակադեմիային։ 2001 թվականին Կուզնեցովան առաջին անգամ մասնակցում է WTA մրցաշարին՝ Madrid Open-ին, իսկ մեկ տարի անց իր առաջին WTA տիտղոսն է շահել Հելսինկիի Nordea Nordic Light Open մրցաշարում։ Մեծ սաղավարտի մրցաշարում նրա առաջին ելույթը կայանում է 2002 թվականի Ավստրալիայի բաց առաջնությունում, իսկ Մեթ սաղավարտի առաջին տիտղոսը շահել է 2004 թվականի ԱՄՆ բաց առաջնությունում, ինչը նրան դարձնում է երրորդ ռուս թենիսիստուհին, ով տիտղոս է շահել Մեծ Սաղավարտի մրցաշարում (Անաստասիա Միսկինայից և Մարիա Շարապովայից հետո)։ Մեծ Սաղավարտի մրցաշարի երկրորդ տիտղոսը Կուզնեցովան շահել է 2009 թվականի Ֆրանսիայի բաց առաջնությունում, եզրափակչում երկու սեթում հաղթելով հայրենակցուհի Դինարա Սաֆինային։ 2006 թվականի Ֆրանսիայի բաց առաջնության և 2007 թվականի ԱՄՆ բաց առաջնության մրցաշարերում Կուզնեցովան հասնում է եզրափակիչ, երկու անգամն էլ եզրափակչում պարտվելով Ժյուստին Էնենին։ Արդյունքում Կուզնեցովան արժանանում է կարիերայում իր բարձրագույն WTA վարկանիշին՝ թիվ 2 ռակետ՝ այդ դիրքը պահպանելով 24 շաբաթվա ընթացքում։
Բացի մենախաղի մրցաշարերից, Կուզնեցովան հաջողություններ է ունեցել նաև զուգախաղի մրցաշարերում։ Արանչա Սանչես-Վիկարիոյի հետ միասին նա հաղթել է իր առաջին հինգ WTA տիտղոսները զուգախաղում։ Այնուհետև, նրա հետ մի շարք անհաջող ելույթներից հետո, Կուզնեցովան համագործակցում է Մարտինա Նավրատիլովայի, Ելենա Լիխովցևայի, Ալիսիա Մոլիկի և Ամելի Մորեսմոյի հետ։ Ելենա Լիխովցևայի հետ զույգով խաղալու ժամանակ Կուզնեցովան 2004 թվականին բարձրանում է մինչև WTA զուգախաղի թիվ 3 ռակետ, այդ դիրքը պահպանելով 8 շաբաթվա ընթացքում, ինչը նրա կարիերայի ամենաբարձր արդյունքն է զուգախաղում։ Նա Ավստրալիայի բաց առաջնությունում հաղթանակ է տարել երկու անգամ, 2005 թվականին Ալիսիա Մոլիկի հետ և 2012 թվականին Վերա Զվոնարյովայի հետ զույգով։ Կուզնեցովան տարբեր ժամանակներ խառը զուգախաղում մասնակցել է Մեծ Սաղավարտի մրցաշարերին, որոնցից առավել նշանակալիցը 2003 թվականին էր, սակայն միայն մեկ անգամ է հասել քառորդ եզրափակիչ (2003 թվականի Ուիմբլդոնի մրցաշար)։ 2010 թվականին նա 2006 թվականից ի վեր առաջին անգամ դուրս է մնում Թոփ 10-ից և չի կարողանում այն վերականգնել մինչև 2016 թվականի հուլիսը։ Ընդհանուր առմամբ, Կուզնեցովան հաղթանակ է տարել մենախաղի 16 WTA և 1 ITF մրցաշարերում, ինչպես նաև հաղթանակի է հասել զուգախաղի 16 WTA մրցաշարերում։