Սվետլանա Նավասարդյան
հայ երաժշտության ուսուցիչ, դաշնակահար / From Wikipedia, the free encyclopedia
Սվետլանա Հովհաննեսի Նավասարդյան (հոկտեմբերի 29, 1946(1946-10-29)[1], Ալավերդի, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ դաշնակահարուհի և երաժշտական մանկավարժ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1984), ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1988), Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր (1989)։ Երևանի պատվավոր քաղաքացի (2021)։
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Նավասարդյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արագ փաստեր Սվետլանա Նավասարդյան, Ծնվել է ...
Սվետլանա Նավասարդյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 29, 1946(1946-10-29)[1] (77 տարեկան) Ալավերդի, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Երկիր | ԽՍՀՄ և Հայաստան |
Ժանրեր | դասական երաժշտություն |
Մասնագիտություն | դաշնակահարուհի և երաժշտության ուսուցիչ |
Գործիքներ | դաշնամուր |
Աշխատավայր | Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա[1] |
Լեյբլ | Մելոդիա և Naxos Records |
Կրթություն | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1968)[1], Մոսկվայի կոնսերվատորիա (1971)[1] և Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց |
Պարգևներ | |
Կայք | svetlananavasardyan.com |
Svetlana Navasardyan Վիքիպահեստում |
Փակել
Սվետլանա Նավասարդյանի կատարումներին հատուկ են մասշտաբայնությունը, մեկնաբանության խորությունը, դրամատիկ հագեցվածությունը, կամային նպատակաուղղվածությունը, արտիստիզմը, հզորության և քնարականության զուգորդումը[2][3][4][5]։