Սվետլանա Սարգսյան (երաժշտագետ) - Wikiwand
For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Սվետլանա Սարգսյան (երաժշտագետ).

Սվետլանա Սարգսյան (երաժշտագետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սվետլանա Սարգսյան (այլ կիրառումներ)
Սվետլանա Կորյունի Սարգսյան
Ծնվել էհունվարի 24, 1945(1945-01-24) (76 տարեկան)
ԾննդավայրԹբիլիսի, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1969)
Գիտական աստիճանարվեստագիտության դոկտոր (1999) և պրոֆեսոր (2001)
Մասնագիտություներաժշտագետ, մանկավարժ
Պարգևներ և
մրցանակներ
Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ

Սվետլանա Կորյունի Սարգսյան (հունվարի 24, 1945(1945-01-24), Թբիլիսի, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ), հայ երաժշտագետ, մանկավարժ։ Արվեստագիտության դոկտոր (1999), պրոֆեսոր (2001), ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ (2009)[1]։

Կենսագրություն

Սվետլանա Սարգսյանը ծնվել է 1945 թվականին, Թբիլիսիում։ 1969 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երաժշտության տեսության բաժինը (ղեկավար` պրոֆեսոր Ռ. Աթայան)։ 1971-1974 թվականներին սովորել է Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայի ասպիրանտուրայում (ղեկավար` պրոֆեսոր Գ. Տիգրանով)։ 1974 թվականից դասավանդում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երաժշտության տեսության ամբիոնում։ 1975 թվականին Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայում պաշտպանել է թեզ` «Հայ երաժշտության 20-րդ դարի 60-ական թվականների զարգացման առանձնահատկությունները» թեմայով և ստացել արվեստագիտության թեկնածուի գիտական աստիճան։ 1978 և 1988 թվականներին Մոսկվայի կոնսերվատորիայում անցել է Որակավորման բարձրացման դասընթացներ։ 1999 թվականին Մոսկվայի պետական կոնսերվատորիայում պաշտպանել է «Հայ երաժշտությունը 20-րդ դարի համատեքստում» թեմայով թեզ և ստացել արվեստագիտության դոկտորի գիտական աստիճան։ 2004 թվականից Մոսկվայի Միջազգային երաժշտական միության անդամ է[2][3]։

Ուսումնասիրությունները վերաբերում են 20-րդ դ. հայ երաժշտության գեղագիտության և տեսության հարցերին[4]։

Պարգևներ, մրցանակներ

  • International Book of Honor կոչման (ABI, USA), 1998
  • Հայաստանի կոմպոզիտորների միության մրցանակ, 1996
  • Տարվա միջազգային կին կոչում (Միջազգային կենսագրական կենտրոն, Անգլիա), 1994-1995
  • ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, 2009
  • Հայկական Համաշխարհային Կոնգրեսի մրցանակ (Ռուսաստան), 2011
  • Լեհական մշակույթի վաստակավոր գործչի կոչման (Լեհաստան), 2013
  • ՀՀ Գիտության պետական կոմիտեի «Ոսկե մեդալ», 2015[5]

Երկեր

  • Вопросы современной армянской музыки (60-е годы), Е. , 1983.
  • Армянская музыка в контексте XX века, М., 2002.[6]
  • Арам Хачатурян, Научный справочник, Е., 2004.[7]
  • Armenian Music and Composers, Y., 2004.

Ծանոթագրություններ

  1. Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին
  2. «Սարգսյան Սվետլանա | ՀԿՄ»։ composers.am (en-US)։ Վերցված է 2019-03-11 
  3. Հայկական համառոտ հանրագիտարան, 2003։ հ. 4:
  4. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007 
  5. «Գիտության կոմիտե | Կոմիտեի ոսկե մեդալ արվեստագիտության բնագավառում»։ scs.am։ Վերցված է 2019-03-11 
  6. Սարգսյան Սվետլանա Կորյունի (2002)։ Армянская музыка в контексте XX века: Исследование (ռուսերեն)։ Композитор։ ISBN 9785852855114 
  7. Սարգսյան Սվետլանա Կորյունի (2004)։ Арам Хачатурян: Науч.-справ. изд։ Национальная академия наук Республики Армения, Министерство культуры и по делам молодежи РА։ Ереван: Тип. НАН РА։ ISBN 9789994195619 

Արտաքին հղումներ

{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Սվետլանա Սարգսյան (երաժշտագետ)
Listen to this article