նորվեգացի ճարտարապետ From Wikipedia, the free encyclopedia
Սվերե Օլաֆ Ֆեն (նորվ.՝ Sverre Olav Fehn, օգոստոսի 14, 1924[1][2][3][…], Կոնգսբերգ, Բուսկերուդ, Նորվեգիա[4][5] - փետրվարի 23, 2009[1][6][2][…], Օսլո, Նորվեգիա[7]), նորվեգացի ճարտարապետ, ճարտարապետական տարբեր մրցանակների, այդ թվում` Պրիցկերի ճարտարապետական մրցանակի մրցանակակիր[8]։
Սվերե Ֆեն | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 14, 1924[1][2][3][…] |
Ծննդավայր | Կոնգսբերգ, Բուսկերուդ, Նորվեգիա[4][5] |
Մահացել է | փետրվարի 23, 2009[1][6][2][…] (84 տարեկան) |
Վախճանի վայր | Օսլո, Նորվեգիա[7] |
Կրթություն | Օսլոյի ճարտարապետության և դիզայնի դպրոց |
Աշխատավայր | Օսլոյի ճարտարապետության և դիզայնի դպրոց |
Ուշագրավ աշխատանքներ | Norwegian Glacier Museum? |
Պարգևներ | |
Անդամություն | Շվեդիայի գեղարվեստի թագավորական ակադեմիա |
Sverre Fehn Վիքիպահեստում |
Ծնվել է Բուսքերուդում։ 1949 թվականին ավարտել է Օսլոյի ճարտարապետական դպրոցը։ Մի քանի տարի անց մեկնել է Մարոկկո, որտեղ ուսումնասիրել է պրիմիտիվ կացարաններ։ Ֆենը սովորել է Փարիզում` աշակերտելով Ժան Պրուվեին։ Ֆրանսիայում երիտասարդ ճարտարապետը ծանոթացել է Լե Կորբյուզիեի հետ։ Նորվեգիա վերադառնալուց հետո հիմնել է ճարտարապետական գրասենյակ` մտադրվելով աշխատել ինտերնացիոնալ ոճով։
1955 թվականին Սվերե Ֆենը Օսլոյի դպրոցի մեկ այլ շրջանավարտ Գրունգի հետ նախագծել է Յոկորն ծերանոցը։ Փայտի և բետոնի հաջող համադրությունը արժանացել է քննադատների դրական գնահատականին, ինչից հետո 1958 թվականին ճարտարապետին վստահվել է սկանդինավյան երկրների տաղավարի կառուցումը Բրյուսելի համաշխարհային ցուցահանդեսում[9]։ Այդ ժամանակ ճարտարապետն արդեն անցել էր ավելի ավանդական ձևերին. նրա նախագծած փայտե կառույցը այլազգիներին զարմացրել է իր պարզությամբ ու շքեղությամբ։
Լինելով նորվեգական ճարտարապետության և դիզայնի առաջատար դեմք` Ֆենը ստեղծել է տասնյակ նախագծեր, որոնցից ոչ բոլորն են կյանքի կոչվել։ Նրա ամենահայտնի գործերից է Սառցադաշտերի նորվեգական թանգարանը Ֆյորլենդ գյուղում։ Համարվում է, որ այս շենքը, չնայած ժամանակակից կոնստրուկցիաների կիրառմանը, ներդաշնակորեն համադրվում է շրջակա բնությանը։ Ֆենի մեկ այլ նախագիծ` Հեդմարկ թանգարանը Համար քաղաքում, արտացոլում է նորվեգացիների բնավորությունն ու ազգային նկարագիրը։
Ֆենը նախագծել է ավելի քան 100 կառույց։ Երբ 1997 թվականին ճարտարապետն արժանացել է Պրիցկերի ճարտարապետական մրցանակին, դրանցից 11-ն արդեն կառուցվել էին[10]։ Դրանցից աչքի են ընկնում.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.