From Wikipedia, the free encyclopedia
Ստամբուլի ասիական ափ (հայտնի է նաև Անատոլիական ափ անվամբ), Ստամբուլի ասիական հատվածում գտնվող շրջանների և թաղամասերի հավաքական անվանումը։ Հայտնի չէ, թե անվանումն առաջին անգամ կոնկրեը երբ է կիրառվել, սակայն հայտնի է, որ կիրառվել է Օսմանյան ժամանակաշրջանից սկսած։ Ստամբուլի ասիական ափի հյուսիսային ափագծում են գտնվում Շիլե և Բեյքոզ շրջանները։ Բեյքոզից հարավ գտնվում են Թուզլա, Փենդիք, Քարթալ, Մալթեփե, Քադըքյոյ շրջանները։
Յուսքյուդար և Բեյքոզ շրջանների ափերը ողողվում են Բոսֆորի նեղուցի ջրերով։ Ներքին շրջաններ են համարվում Սուլթանբեյլին, Յումրանիյեն, Սանջաքթեփեն, Աթաշեհիրը և Չեքմեքյոյը[1]։ Վերջին երեքը համարվում են նորակառույց շրջաններ։
Մինչև 1973 թվականը Ստամբուլի ասիական հատվածը, որը հիմնական շրջաններից կտրված լինելով, կենսունակ չէր, սկսեց ավելի զարգանալ, երբ կառուցվեց Բոսֆորի կամուրջը։
Ստամբուլի բնակչության մեկ երրորդը բնակվում է քաղաքի ասիական հատվածում։ Այն առավել կանաչապատ և նվազ բանուկ, քան քաղաքի եվրոպական հատվածը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.