Ստամբուլի համալսարան
From Wikipedia, the free encyclopedia
Ստամբուլի համալսարան (թուրքերեն՝ İstanbul Üniversitesi, անգլ.՝ Istanbul University), Թուրքիայի և Ստամբուլի առաջատար բուհը։ Համալսարանը Թուրքիայի ամենահին գործուն բուհն է։
Արագ փաստեր Ստամբուլի համալսարան, Տեսակ ...
Ստամբուլի համալսարան | |
---|---|
Համալսարանի հիմնական կորպուսը Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի արձանով | |
Տեսակ | հասարակական համալսարան և ազատ հասանելիության հրատարակություն |
Հիմնադրված է | 1933 |
Հիմնադրիր | Մուհամմեդ II |
Ռեկտոր | Mahmut Ak? |
Անդամակցություն | Եվրոպայի համալսարանների միություն[1] և Anatolian University Libraries Consortium Association?[2] |
Երկիր | Թուրքիա[3] |
Կայք | istanbul.edu.tr(թուրքերեն) |
Istanbul University Վիքիպահեստում |
Փակել
Համալսարանի հիմնական տարածքը գտնվում է քաղաքի հին հատվածում՝ Բայեզիդ և Սուլեյմանիե մզկիթների միջև։ Ներկայումս համալսարանում և նրա մասնաճյուղերում սովորում է ավելի քան 60 000 ուսանողներ և 8000 ասպիրանտներ։ Համալսարանում աշխատում են ավելի քան 2000 պրոֆեսորներ։
Հիմնվել է Մեհմեդ II Ֆաթիհի կողմից 1453 թվականին։ Մինչ XX դարը համարվում էր իսլամի բարձրագույն դպրոց, իսկ արդեն 1927 թվականին վերակազմակերպվել և 1933 թվականին դարձել է աշխարհիկ ուսումնական հաստատություն։