Ստերեոֆոնիա
From Wikipedia, the free encyclopedia
Ստերեֆոնիա (հուն․՝ στερεός — ձայն, հնչյուն), ձայնի հաղորդման և վերարտադրման այնպիսի եղանակ, որի դեպքում ունկնդիրն ստանում է ձայնի աղբյուրների տարածական դասավորության տպավորություն։ Ձայնը վերարտադրվում է մի քանի (մինչև 5) տարափող աղբյուրներով (բարձրախոսներ, բարձրախոսային համակարգեր), որոնցից յուրաքանչյուրը համապատասխան միկրոֆոնից ազդանշանն ստանում է անկախ կապուղիով։ Ստերեֆոնիայի էֆեկտն առաջանում է բարձրախոսների (վերարտադրման տեղում) և միկրոֆոնների (ձայնի հաղորդման տեղում) որոշակի դասավորության դեպքում։ Ստերեֆոնիա օգտագործվում է կինեմատոգրաֆիայում, ռադիոհաղորդումներում ձայնը ձայնասկավառակի կամ մագնիսական ժապավենի վրա գրանցելիս, ապա՝ վերարտադրելիս։ 1970-ական թվականներից տարածում է գտել քվադրոֆոնիան, որի դեպքում ձայնի վերարտադրումն իրականացվում է չորս բարձրախոսներով, որոնցից երկուսը տեղավորում են ունկնդրի առջևում (ճակատային բարձրախոսներ), իսկ մյուս երկուսը՝ ետևում (թիկունքային բարձրախոսներ)։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/8/89/Carsoundstereoshift.png/640px-Carsoundstereoshift.png)