Ստերոիդ հորմոններ
From Wikipedia, the free encyclopedia
Ստերոիդ հորմոն, ստերոիդ, որը գործում է որպես հորմոն։ Ստերոիդ հորմոնները կարելի է խմբավորել երկու դասի` կորտիկոստերոիդներ (սովորաբար արտադրվում են մակերիկամների կեղևում) և սեռական հորմոններ (արտադրվում են սեռական գեղձերում կամ պլացենտայում)։ Ըստ ընկալիչների այդ երկու խմբերի մեջ կան հինգ տեսակ, որոնց հետ նրանք կապվում են՝ գլյուկոկորտիկոիդներ և միներալոկորդիկոիդներ (երկուսն էլ կորտիկոստերոիդներ են) անդրոգեններ, էստրոգեններ և պրոգեստոգեններ (սեռական հորմոններ)[3][4]։ Վիտամին D-ի ածանցյալները սերտորեն կապված են հորմոնային համակարգի հետ հոմոլոգ ընկալիչներով։
Ստերոիդային հորմոններ | |
---|---|
Էստրադիոլ, կարևոր էստրոգեն ստերոիդ հորմոն է ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց համար։ | |
Տեսակ | structural class of chemical entities? |
Ենթադաս | ստերոիդներ և հորմոններ[1] |
Մասն է | steroid hormone receptor activity?[2], steroid hormone binding?[2], response to steroid hormone?[2], cellular response to steroid hormone stimulus?[2] և steroid hormone secretion?[2] |
Համակարգ | Ներզատիչ համակարգ |
Foundational Model of Anatomy | 83353 |
Steroid hormones Վիքիպահեստում |
Ստերոիդ հորմոնները օգնում են վերահսկել նյութափոխանակությունը, բորբոքային պրոցեսները, իմունային ֆունկցիաները, աղի և ջրի հավասարակշռությունը, սեռակական հատկանիշների զարգացումը, վնասվածքներին և հիվանդություններին դիմակայելու կարողությունը։ Ստերոիդ տերմինը նկարագրում է ինչպես օրգանիզմի կողմից արտադրվող հորմոններ, այնպես էլ արհեստականորեն արտադրված դեղամիջոցներ, որոնք կրկնօրինակում են բնական ստերոիդների գործառույթները[5][6][7]։