հայ կոմպոզիտոր From Wikipedia, the free encyclopedia
Ստեփան Արզումանի Ռոստոմյան (ապրիլի 4, 1956, Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ (2009)[1]: Ռոստոմյանը հետխորհրդային շրջանի այն կոմպոզիտորներից է, ում գործեր են պատվիրել այնպիսի մենակատարներ և անսամբլներ, ինչպիսիք են Օլեգ Կոգանը, Յուրի Բաշմետը, Լոնդոն Սիմֆոնիետանը։ Շոտլանդական արվեստի խորհուրդը չորս անգամ ֆինանսավորել է Ռոստոմյանի պատվերները և յուրաքանչյուր պրեմերիա կամ կատարում որակել է որպես սենսացիոն հաջողություն։ Նրա ստեղծագործություններից շատերը, ըստ ամերիկյան Leonardo ամսագրի հայտնի են դարձել Արևմուտքում։ Նրա ստեղծագործություններից «Հրեշտակի տաղ», տաղերի եռյակ (հայկական միջնադարյան հոգևոր երաժշտության ձև) բազմիցս կատարվել է Շվեյցարիայում, Մեծ Բրիտանիայում, Ամերիկայում և արժանացել բարձր գնահատանքի։ Ռոստոմյանը գրել է երաժշտություն բազմաթիվ ներկայացումների և ֆիլմերի համար։ Նա հանդիսանում է հայկական երաժշտության և մշակույթի դեսպան՝ ներկայացնելով այն տարբեր դասախոսությունների, կոնֆերանսների արտերկրում։ 1989 թվականին հրավիրվել է աշխատելու Գլազգոյի համալսարանի էլեկտրո ակուստիկ ստուդիայում։ Հետագայում այդ փորձը բերել է Հայաստան, բացել է էլէկտրոնիկ երաժշտության բաժին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։ Ռոստոմյանը լավագույն 500 առաջատար կոմպոզիտորներից է, ում աշխատանքները ներառված են «Ժամանակակից կոմպոզիտորներ» տեղեկատուում[2]։
Ստեփան Ռոստոմյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 4, 1956 (68 տարեկան) Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | Հայաստան |
Մասնագիտություն | կոմպոզիտոր և երաժիշտ |
Գործիքներ | ջութակ |
Կրթություն | Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1980) |
Պարգևներ |
Ստեփան Ռոստոմյանը ծնվել է Կիրովականում։ Ավարտել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի ջութակի դասարանը, 1980 թվականին՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի ֆակուլտետը (Ղազարոս Սարյանի և Ավետ Տերտերյանի դասարան)։ 1980-1984 թվականներին աշխատել է Հայաստանի պետական ակադեմիական կապելլայում՝ որպես երաժշտական խորհրդատու։ 1989 թվականից դասավանդում է Երևանի կոնսերվատորիայում, 1998 թվականից՝ դոցենտ, 2000 թվականից՝ պրոֆեսոր։ 1989-1990 թվականներին աշխատել է Գլազգոյի «Շոտլանդիա» համալսարանում, 1990-1992 թվականներին՝ Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի երաժշտական ղեկավար։ 1994-2002 թվականներին եղել է «Գանձասար» հոգևոր կենտրոնի շարականագիտական բաժնի ղեկավարը և երաժշտական խմբագիրը, 1997 թվականից հայ ժամանակակից երաժշտության կենտրոնի տնօրենն է, 1999 թվականից՝ հայ երաժշտության ինֆորմացիոն կենտրոնի նախագահ, 2000 թվականից՝ «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի հիմնադիր տնօրեն, գեղարվեստական ղեկավար, 2000-2002 թվականներին` «Վեմ» դասական ռադիոկայանի տնօրեն։ 2001-2002 թվականներին «Քրիստոնյա Հայաստան» և «Համաքրիստոնեական մշակույթ» միջազգային դասական և հոգևոր երաժշտության փառատոների գեղարվեստական ղեկավար։ 1999 թվականից ԱՄՆ կոմպոզիտորների միության, 2003 թվականից՝ Մանկավարժական գիտությունների միջազգային ակադեմիայի անդամ է[3][4]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.