From Wikipedia, the free encyclopedia
Ստեֆան Գրապելլի (ֆր.՝ Stéphane Grappelli, հունվարի 26, 1908[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիա[4] - դեկտեմբերի 1, 1997[5][1][2][…], Փարիզ, Ֆրանսիա[4]), ֆրանսիացի ջազային ջութակահար։ Կիթառահար Ջանգո Ռեյնhարդի հետ հիմնադրել է «Quintette du Hot Club de France» ջազային խումբը միայն լարային գործիքների համար։
Ստեֆան Գրապելլի | |
---|---|
Բնօրինակ անուն | ֆր.՝ Stéphane Grappelli |
Ծնվել է | հունվարի 26, 1908[1][2][3][…] Փարիզ, Ֆրանսիա[4] |
Երկիր | Ֆրանսիա, Իտալիա և Իտալիայի թագավորություն |
Մահացել է | դեկտեմբերի 1, 1997[5][1][2][…] (89 տարեկան) Փարիզ, Ֆրանսիա[4] |
Գերեզման | Պեր Լաշեզի աճյունասափորանոցային դիակիզարան[6] և Grave of Grappelli |
Ժանրեր | սվինգ երաժշտություն[7] և Gypsy jazz?[8] |
Մասնագիտություն | փողոցային կատարող, կոմպոզիտոր, ջազ երաժիշտ, ջութակահար, կինոդերասան և ստուդիական երաժիշտ |
Գործիքներ | ջութակ[7] և դաշնամուր |
Լեյբլ | MPS Records? |
Անդամակցություն | Quintette du Hot Club de France? |
Պարգևներ | |
Stéphane Grappelli Վիքիպահեստում |
Ստեֆան Գրապելլին ծնվել է Փարիզ քաղաքում՝ իտալական ծագումով ծնողների ընտանիքում։ Մոր մահից և հոր՝ Առաջին համաշխարհային պատերազմ զորակոչվելուց հետո նա դաստիարակվել է մանկատանը։
12 տարեկանից ջութակ է նվագել, իսկ երաժշտի կարիերան սկսել է Մոնմարտրում որպես թափառաշրջիկ ջութակահար։ 1924 թվականից մինչև 1928 թվականը Փարիզի կոնսերվատորիայում սովորել է երաժշտության տեսություն։ Ուսման ընթացքում շարունակել է նվագել փողոցում, աշխատել է որպես պարերեկույթի դաշնակահար, սովորել է նվագել սաքսոֆոն և ակորդեոն։
Ջանգո Ռեյնhարդի հետ հիմնադրել է գործիքային կվինտետ։ Նրանց առաջին ձայնագրությունը տեղի է ունեցել 1934 թվականի նոյեմբերի 15-ին «Ալբերտ» ստուդիայում (ֆր.՝ Studio Albert), իսկ դեկտեմբերի 2-ին Փարիզում կայացել է նրանց առաջին համերգը։ Այդ անսամբլը, որը հետագայում անվանվել է «Quintette du Hot Club de France», այսօր համարվում է փարիզյան վաղ ջազային արվեստի առավել նշանավոր խմբերից մեկը[9][10]։
Պատերազմից հետո մասնակցել է ձայնագրությունների տարբեր անձնակազմերում՝ ներառյալ Դյուկ Էլինգտոնի, Օսկար Փիթերսոնի, Ժաննա Լյուկ Պոնտի, Ստաֆ Սմիթի, Լակշմինարայան Սուբրամանիամի, Գերի Բյորտոնի, Պոլ Սայմոնի, Իեհուդի Մենուհինի, Անդրե Պրևինի, Բակի Պիցառելիի, Ջո Պասսի, Յո-Յո Մայի, Մարկ Օ՚Կոննորի և այլոց։
13 ալբոմ է ձայնագրել բրիտանացի կիթառահարներ Դիզ Դիսլիի և Մարտին Թեյլորի հետ միասին, 1980-ական թվականներին բրիտանացի երիտասարդ թավջութակահար Ջուլիան Լլոյդ Ուեբերի հետ մի քանի համերգներ է տվել։
1975 թվականին Գրապելլին, Pink Floyd խմբի երաժիշտների հետ պատահաբար հայտնվելով մի ստուդիայում, ձայնագրել է ջութակի մի քանի պասաժներ «Wish You Were Here» ալբոմի խորագրային կոմպոզիցիայի համար, սակայն վերջնական տարբերակում դրանք ներառված չեն եղել։ 2011 թվականի նոյեմբերի 4-ին վերոհիշյալ ձայնագրությունը լույս է տեսել «Wish You Were Here» ալբոմի հատուկ թողարկումներում Immersion և Experience տարբերակներով «Why Pink Floyd» ընկերության շրջանակներում։
1997 թվականին Գրապելլին ստացել է «Գրեմմի» մրցանակ՝ ամբողջ կյանքի ձեռքբերումների համար։
Թաղվել է Փարիզի Պեր Լաշեզ գերեզմանոցում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.