Ստիլուս
գրիչ համակարգչի վրա գրելու համար, կատարում է մկնիկի կամ թաչպադի դեր / From Wikipedia, the free encyclopedia
Ստիլուս, գրիչ (ոչ մեծ չափի մետաղական կամ պլաստմասային փայտիկ) հատուկ պլաստմասե վերջույթով, որով անհրաժեշտ է հպվել համակարգչի (սմարթֆոնի, պլանշետի, և այլն[1][2]) սենսորային էկրանին այն կառավարելու համար, կամ գրաֆիկական պլանշետի[1] վրա նկարելու համար։ Թեև սենսորային էկրանի վրա կարելի է աշխատել նաև մատի օգնությամբ, բայց ստիլուսը ապահովում է աշխատանքի ճշգրտություն։ Ստիլուսը կատարում է մկնիկի կամ թաչպադի դեր։
Առաջին համակարգիչը, որը օգտագործել է ստիլուս Styalator-ն է, որը ցուցադրվել է Թոմ Դայմոնդի կողմից 1957 թվականին[3][4]։