Ստրասբուրգ
համայնք Ֆրանսիայի Գրանդ Էստ մարզի Ստորին Հռենոս գավառում / From Wikipedia, the free encyclopedia
Ստրասբուրգ (գերմ.՝ Straßburg), Էլզասի՝ նահանգ Ֆրանսիայի արևելքում, մայրաքաղաք և գլխավոր քաղաք, ինչպես նաև Եվրոպառլամենտի պաշտոնական նստավայր։ Տեղակայված լինելով Գերմանիայի սահմանին՝ այն նաև Ստորին-Ռեյն դեպարտամենտի մայրաքաղաքն է։ Էլզասի բնակչությունը պատմականորեն գերմանախոս է, որով և բացատրվում է քաղաքի գերմանական անվանում ունենալը[2]։ 2008 թվականի տվյալներով՝ Ստրասբուրգի բնակչությունը՝ արվարձանները ներառյալ, կազմում է 884,988 մարդ[3]։
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Ստրասբուրգ | |||||
Strasburg | |||||
| |||||
Երկիր | Ֆրանսիա | ||||
Երկրամաս | ԷլզասԷլզաս | ||||
Քաղաքապետ | Ժաննա Բարսեղյան | ||||
Հիմնադրված է | մ. թ. ա. 12 թ. | ||||
Մակերես | 1351.5 կմ² | ||||
ԲԾՄ | 143 մետր | ||||
Պաշտոնական լեզու | ֆրանսերեն | ||||
Բնակչություն | 759․868 մարդ (2011 թվական) | ||||
Ժամային գոտի | UTC+1 | ||||
Հեռախոսային կոդ | 0388, 0390, 0368 | ||||
Փոստային ինդեքս | 67482 | ||||
Փոստային դասիչ | 67000[1], 67100[1] և 67200[1] | ||||
Պաշտոնական կայք | strasbourg.eu(ֆր.) | ||||
| |||||
Ստրասբուրգը մի շարք Եվրոպական կառույցների, ինչպիսիք են Եվրոպայի Խորհուրդը (կից Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը, Դեղերի որակի Եվրոպական վարչությունը, Եվրոպական աուդիովիզուալ դիտարանը) և Եվրոկորպուսը, ինչպես նաև Եվրոպառլամենտը և Եվրամիության Մարդու իրավունքների Եվրոպական պաշտպանը։ Ստրասբուրգում են գտնվում նաև Ռեյնի վրայով նավարկության կենտրոնական հանձնաժողովը և Մարդու իրավունքների միջազգային ինստիտուտը[4]։
Ստրասբուրգի պատմական կենտրոնը 1988 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից դասակարգվել է որպես Համաշխարհային Ժառանգություն, առաջին անգամ այդպիսի պատվի է արժանացել քաղաքի կենտրոնը ամբողջությամբ։ Ստրասբուրգը ներծծված է Ֆրանկո-Գերմանական մշակույթով և չնայած պատմության ընթացքում թեժ վիճարկմանը, այն դարեր շարունակ Ֆրանս-Գերմանական միասնության կամուրջ է հանդիսացել։ Հատկապես Ստրասբուրգի համալսարանը՝ ներկայումս երկրորդ խոշորագույնը Ֆրանսիայում, որը Կաթոլիկ և Բողոքական մշակույթների համակեցության վառ օրինակ է։
Իսլամի պաշտամունքի համար նախատեսված ամենամեծ վայրը՝ Ստրասբուրգի մզկիթը, 2012 թվականի սեպտեմբերի 27-ին պաշտոնապես բացել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Մանուել Վալսը[5]։
Տնտեսապես Ստրասբուրգը արդյունաբերության և մեքենաշինության կարևոր կենտրոն է, ինչպես նաև ճանապարհային, երկաթուղային և գետերի հանգույց։ Ստրասբուրգի նավահանգիստը, Ռեյն գետի վրա գտնվող երկրորդ մեծ նավահանգիստն է՝ Գերմանիայի Դիսբուրգ նավահանգստից հետո[6]։ Ստրասբուրգը նորարարության մակարդակով Ֆրանսիայում երրորդն է, իսկ աշխարհում 18-րդը[7]։