Ստրասբուրգի պատմական թանգարան
թանգարան Ֆրանսիայում From Wikipedia, the free encyclopedia
թանգարան Ֆրանսիայում From Wikipedia, the free encyclopedia
Ստրասբուրգի պատմական թանգարանը գտնվում է Ֆրանսիայի Էլզաս մարզի Ստորին Հռենոս գավառի Ստրասբուրգ քաղաքում։ Նվիրված է քաղաքի պատմական ժառանգությանը։ Գտնվում է Իլլ գետի ափին՝ Ստրասբուրգի մայր տաճարի և Կորբո հրապարակի միջև ընկած հատվածում։
Ստրասբուրգի պատմական թանգարան | |
---|---|
Տեսակ | թանգարան |
Երկիր | Ֆրանսիա |
Տեղագրություն | Ստրասբուրգ |
Վայր | Anciennes Grandes Boucheries? |
Հասցե | 2, rue du Vieux-Marché-aux-Poissons67000 |
Հիմնադրվել է | 1856 |
Այցելուներ | 58 098 մարդ (2017)[1] |
Կայք | musees.strasbourg.eu/musee-historique |
Կառույցը հիմնադրվել է 1586-1588 թվականներին, որպես մսագործական խանութ։ Իսկ 1920 թվականին վերածվել է թանգարանի։ Այժմ գրանցված է Ֆրանսիայի պատմական հուշարձանների ցանկում[2]։
Քսան տարի շարունակ թանգարանը փակ է մնացել, որպեսզի վերանորոգվի։ Հուլիսի 30–ին, 2007 թ․, թանգարանը կրկին բացեց իր դռները՝ ցուցադրելու Ստրասբուրգի պատմության առաջին դրվագը՝ քաղաքակրթության առաջին հետքերից մինչև 1800 թ․ ընկած հատվածը։ Երկրորդ դրվագը ցուցադրվեց 2013 թ․–ի նոյեմբերի 16-ին[3]․ այն ներառում էր Նապոլեոնի տարիներից մինչև մեր օրերը ընկած ժամանակահատվածը։ Այսինքն արդեն 2013 թ․–ից ի վեր թանգարանը լիարժեք բացված է և հասանելի այցելուների համար։
Թանգարանը ներկայացնում է Ստրասբուրգի քաղաքական, տնտեսական և սոցիալական պատմությունը՝ ռազմական սարքերի, տարազների, գեղանկարչական ստեղծագործությունների, նկարների, քանդակների և այլ իրերի միջոցով։ Հավաքածուները հիմնականում գալիս են Միջնադարից և XVIII դարից։
200,000 իրերից, որոնք թանգարանն ունի, միայն 1,650 են ցուցադրված։ Դրանցից ամենանշանավորը 1727 թ․–ի Ստրասբուրգ քաղաքի մանրապատկերն է։ Սա քաղաքի և անմիջական շրջակայքի պատկերազարդում է՝ 1/600 մասշտաբով, որը գրավում է 80 մ² տարածք։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.