Սփարքլ (ֆիլմ, 2012)
From Wikipedia, the free encyclopedia
«Սփարքլ» (անգլ.՝ Sparkle), ամերիկյան երաժշտական ֆիլմ, որտեղ գլխավոր դերերում Ջորդին Սփարկսը և Ուիթնի Հյուսթոնն են։ 1976 թվականին թողարկված համանուն ֆիլմի վերաթողարկումն է, որտեղ նույն դերերը կատարել են Այրին Կարան և Մերի Էլիսը։ Ֆիլմը թողարկել է «Stage 6 Films» ընկերությունը՝ Sony և Columbia ընկերությունների հետ համատեղ, իսկ ֆիլմի դիստրիբյուտորը եղել է «TriStar» ընկերությունը։ Ֆիլմը կառուցված է երաժիշտ Քըրթիս Մեյֆիլդի հեղինակած երգերի օրիգինալ ժապավենների[5] և R&B կատարող Ար Քելլիի՝ հատուկ ֆիլմի համար գրված երգերի վրա[6]։ Գլխավոր հերոսների նախատիպերը եղել են «The Supremes» խմբի մասնակիցները։
Սփարքլ անգլ.՝ Sparkle | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | երաժշտական ֆիլմ, դրամա և կենսագրական ֆիլմ |
Հիմք | Sparkle? |
Թվական | 2012 և հոկտեմբերի 11, 2012[1] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Salim Akil? |
Պրոդյուսեր | Դեբրա Մարտին Չեյզ, Taking Dingaling Jakes? և Ուիթնի Հյուսթոն |
Սցենարի հեղինակ | Mara Brock Akil? |
Դերակատարներ | Ջորդին Սփարկս, Ուիթնի Հյուսթոն, Դերեկ Լյուկ, Կարմեն Էջոգո, Տիկա Սամփթեր, Մայք Էփս, Մայքլ Բիչ, Սի Լո Գրին, Tamela Mann? և Օմարի Հարդվիք |
Երաժշտություն | R. Kelly |
Մոնտաժ | Թերլին Ա․ Շրոփշիր |
Պատմվածքի վայր | Դետրոյթ |
Կինոընկերություն | Stage 6 Films |
Տևողություն | 120 րոպե[2] |
Բյուջե | 14 000 000 $[3] |
Շահույթ | 24 637 469 $[4] |
Պաշտոնական կայքէջ |
Ֆիլմը դարձել է երգչուհի Ջորդին Սփարկսի առաջին և Ուիթնի Հյուսթոնի վերջին դերասանական աշխատանքը։ Ուիթնին մահացել է նկարահանումներն ավարտելուց երեք ամիս անց, և ֆիլմը նվիրված է նրա հիշատակին[7]։