From Wikipedia, the free encyclopedia
Սքոթ Ալեն (անգլ.՝ Scott Ethan Allen, փետրվարի 8, 1949, Նյուարկ, Նյու Ջերսի, ԱՄՆ, ամերիկացի նախկին գեղասահորդ, 9-րդ Ձմեռային օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, 1965 թվականի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր, 1964 և 1966 թվականների ԱՄՆ առաջնության ոսկե մեդալակիր (տղամարդկանց անհատական գեղասահք), Շվեդիայի Գեղասահքի առաջնության չեմպիոն Սոնի Ֆուրմանի որդին։
Սքոթ Ալեն | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Մասնագիտացում՝ | գեղասահորդ |
Երկիր՝ | ԱՄՆ |
Ծննդյան ամսաթիվ՝ | փետրվարի 8, 1949 (75 տարեկան) |
Ծննդավայր՝ | Նյուարկ, Նյու Ջերսի, ԱՄՆ |
Հասակ՝ | 163 սանտիմետր[1] |
Քաշ՝ | 69 կիլոգրամ[1] |
Ալենն առաջին անգամ հանդես է եկել ազգային մրցումներում՝ 9 տարեկան հասակում, դառնալով առաջնության ամենաերիտասարդ մասնակիցը։ 1964 թվականի Օլիմիպիական խաղերում իր տասնհինգերորդ տարեդարձից երկու օր առաջ նվաճել է բրոնզե մեդալ, դառնալով ամենաերիտասարդ մեդալակիրը Ձմեռային օլիմպիական խաղերում։ Մարզական կարիերան ավարտելուց հետո ավարտել է Հարվարդի համալսարանը, որն ավարտել է 1971 թվականին, այնուհետև սովորել է Կոլումբիայի բիզնեսի դպրոցում։
Մոտ 30 տարի աշխատել է իր խորթ հոր հագուստի ընկերությունում, հետագայում դարձել ընկերության տնօրենը[2]։
Մրցույթներ/Մրցաշրջան | 1962 | 1963 | 1964 | 1965 | 1966 | 1967 | 1968 |
---|---|---|---|---|---|---|---|
Ձմեռային օլիմպիական խաղեր]] | 3 | ||||||
Աշխարհի առաջնություն | 8 | 5 | 4 | 2 | 4 | 5 | 4 |
Հյուսիսային Ամերիկայի առաջնություն | 3 | 2 | 2 | ||||
ԱՄՆ առաջնություն | 2 | 2 | 1 | 2 | 1 | 2 | |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.