Սևագրի քննարկում:Զինվորականների, ազատամարտիկների և իրավապահ մարմինների աշխատակիցների նշանակալիություն - Wikiwand
For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Սևագրի քննարկում:Զինվորականների, ազատամարտիկների և իրավապահ մարմինների աշխատակիցների նշանակալիություն.

Սևագրի քննարկում:Զինվորականների, ազատամարտիկների և իրավապահ մարմինների աշխատակիցների նշանակալիություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կարծիքներ / առաջարկներ

Շնորհակալություն կատարած աշխատանքի համար։

  • Առաջարկում եմ ավելացնել բացառիկ դեպք հանրային մեծ ճանաչում ստացած, լայնորեն լուսաբանված, պատմական իրադարձության խորհրդանիշ դարձած զինվորականների համար, որոնք չեն արժանացել նշանակալիությունն ապահովող նշված պարգևների, կոչումների կամ շքանշանների։ Օրինակ վերջին պատերազմում Ալբերտ Հովհաննիսյանն է։
  • Առաջարկում եմ ավելացնել նաև ՀՀ-ի դեպքում Տիգրան Մեծի շքանշանը, որով պարգևատրվում են ՀՀ զինված ուժերի և այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմի զինծառայողները Հայաuտանի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների համար։ Իմ իմանալով աստիճանակարգության մեջ «Տիգրան Մեծի շքանշանը» ավելի բարձր է «Սուրբ Վարդան Մամիկոնյանի շքանշանից»։
  • Առաջարկում եմ ավելացնել նաև ըստ կոչումների, մասնավորապես նշանակալի են բոլոր գեներալի կոչում ունեցող զինվորականները։--Ավետիսյան91 (քննարկում) 10:41, 26 Մարտի 2021 (UTC)
  • Գուցե փոխել "Զինվորականների, ազատամարտիկների" դեպի "Ռազմական գործիչների"։ - Kareyac (քննարկում) 11:29, 26 Մարտի 2021 (UTC)
Kareyac, ամեն զինվորական չէ, որ ռազմական գործիչ է։ --Ավետիսյան91 (քննարկում) 11:32, 26 Մարտի 2021 (UTC)
Ավետիսյան91 ջան, մեզ մոտ և զինվորականներ և ազատամարտիկներ համարվում են ռազմական գործիչներ։ Գուցե ավելի լայն վերցնենք։ - Kareyac (քննարկում) 11:53, 26 Մարտի 2021 (UTC)
Հետաքրքիր է Kareyac ջան, ուշադիր չէի եղել։ Բայց շարքային զինվորին ռազմական գործիչ համարելը չգիտեմ ինչքանով է ճիշտ։--Ավետիսյան91 (քննարկում) 11:59, 26 Մարտի 2021 (UTC)
Ավետիսյան91 ջան, շարքայիններ խաղաղ պայմաններում գուցե այլ ոլորդում են աշխատում, սակայն այդո՞ք բոլոր դեպքերում առաջին մասնագիտությունը նշանակելի է։ - Kareyac (քննարկում) 12:19, 26 Մարտի 2021 (UTC)
Նման մի իրավիճակ. դպրոցավարտ տղան զորակոչվում է բանակ (չունի մասնագիտություն), շարքային կամ սերժանտ եղած ժամանակ արժանանում է «Արցախի հերոս» կոչմանը, ինչպես որ Դավիթ Գրիգորյան (զինվորական)-ը։ Արդյո՞ք նա ռազմական գործիչ է։ Վստահ չեմ։--Ավետիսյան91 (քննարկում) 12:37, 26 Մարտի 2021 (UTC)
Եթե Դավիթ Գրիգորյանը ռազմական գործիչ չի, ապա ոնց իմացանք նրա նշանակելիությունը։ Համոզված եմ, որ հենց ռազմական գործողություններով։ - Kareyac (քննարկում) 13:35, 26 Մարտի 2021 (UTC)
Ախր ի սկզբանե մենք շեղվում ենք Վիքիպեդիայի հիմնական տրամաբանությունից, Վիքիպեդիան հանրագիտարան է և ոչ պատվո հարթակ։ Ոչ ոք չի ուրանում կամ մոռանում մեր հերոսների սխրագործությունները, բայց նշնակալիություն տալ Վիքիպեդիայում միայն պատերազմում մասնակցելու կամ զոհվելու համար սխալ է։ Վիքիպեդիայում առանձին հոդված ունենալը չպետք է դիտարկել որպես հերոսության ապացույց կամ սխրանքի արժանիք, կան հոդվածներ բազմաթիվ չարագործների մասին, որոք նշանակալի են դարձել մարդկության դեմ կատարած ամենադաժան հանցագործությունների շնորհիվ։ Վիքիպեդիայում առաջնային պետք է լինի ոչ թե զինվորական կոչումը, պաշտոնը, այլ երկրորդական աղբյուրներում նրա մասին լուսաբանման փաստը։ Այսպիսով դեմ եմ կանոնի նմանօրինակ շարադրմանը և գտնում եմ, որ այն չի արտացոլում հանրագիտարանային մոտեցում։ Kareyac-ին հուշեմ, որ Ալբերտ Սարգսյանը արդեն բավարարում է Նշանակալիության հիմնական պահանջին և լրացուցիչ ձևակերպումներ պետք չեն։--Սամվելքննարկում 12:56, 26 Մարտի 2021 (UTC)
Samo04, բայց սա պատերազմին մասնակցության և/կամ զոհվելու մասին չէ։ Բեքոն այդպես էլ գրել է, որ «մահանալը կամ զոհվելը նշանակալի իրադարձության՝ պատերազմի, ռազմական կոնֆլիկտի կամ գործողության ժամանակ անձին նշանակալիություն չի հաղորդում»։ Սա նշանակալիության կանոնակարգում զինվորականների մասով լրացում է, որպեսզի հստակություն մտցնենք, որոնք են նշանակալի, որոնք՝ ոչ։ Իսկ էս պահին բաց կա, ինչի արդյունք են այս քննարկումները ու դե տարբեր «մեղադրանքներ», շահարկումները։--Ավետիսյան91 (քննարկում) 13:12, 26 Մարտի 2021 (UTC)
Samo04 ջան, չիմացա որ մի Ալբերտ Սարգսյանի մասին խոսք է, մենք շատ ունենք :) Կանոնակարքի այս լրացումը երևի անհրաժեշտ է այն դեպքերում, երբ այլ կետերով նշանակալիությունը բավարար ցույց տրված չի: Համաձայն եմ տրամադրության պահպանել Վիքիի ուղվածությունը։ - Kareyac (քննարկում) 13:44, 26 Մարտի 2021 (UTC)
Ավետիսյան91 ջան, ես ի նկատի ուենի ոչ զոհվելը և ոչ պաշտոնը կամ կոչումը չպետք է անձին դարձնեն նշանակալի, նշանակալի պետք է դարձնի անձի մասին երկրորդային աղբյուրներում լուսաբանման փաստը։ Օրինակ Ալբերտ Հովհաննիսյանը բավարարում է նշանակալիության առաջնային պայմնաններին, կարիք չկա լրացուցիչ պահանջների, նույնը գեներալների մասին է, եթե նրանք որոշակի նշանակալի գործողություն են ղեկավարել կամ մասնակցել, ապա նրանց մասին անպայման կլինի նշանակալիորեն լուսաբանված աղբյուր։ Kareyac ջան կներես, խոսքս իհարկե Ալբերտ Հովհաննիսյանի մասին էր։--Սամվելքննարկում 06:59, 29 Մարտի 2021 (UTC)
Հաշվի առնելով վերջին օրերին ծավալվող քննարկումներն ու մեր համայնքի ներկայիս ակտիվությունը, կարծում եմ նման կոնկրետ ցանկը ներկայում խիստ անհրաժեշտ է, այլապես ստիպված ենք լինելու շարունակել քննարկումները նշանակալիության վերաբերյալ։ Հակառակ դեպքում պետք է ունենալ երկրորդական աղբյուրների (կայքեր, լրատվականներ և այլն) կամ դրանց ընտրության կոնկրետ չափանիշների ցանկ որպեսզի քննարկումների ժամանակ երկընտրանքի տեղ չմնա։ --Voskanyan (քննարկում) 15:21, 26 Մարտի 2021 (UTC)

Տեսեք, բոլորս էլ նկատում ենք այս հոդվածը (Արեն Հովհաննիսյան), գիտենք, որ նշանակալի չէ, բացի այն, որ հանրագիտարանային չէ։ Ադմինները չեն ջնջում, պիտակելու դեպքում էլ հետևելու է պաթոսը և մանիպուլացիան։ Իսկ կանոնակարգի այս լրացումը լինելու դեպքում հոդվածը արագ կջնջվի ադմինների կողմից (հուսով եմ), իսկ մասնակցի քննարկման էջում կտեղադրվի, որ ջնջվել է ըստ այս կանոնակարգի։--Ավետիսյան91 (քննարկում) 08:17, 27 Մարտի 2021 (UTC)

Samo04 ջան, վստահելի երկրորդական աղբյուրներում լուսաբանված լինելու հետ կապված մի հարց. «Երկիր Մեդիա» կայքը «Ձեզ բացակա չենք դնի» անվանումով շարք ունի, որտեղ առանց որևէ չափանիշի անդրադառնում է կռվում զոհված բոլոր հերոսներին։ Հնարավոր է ռեսուրսների բավականացման դեպքում բոլորի մասին էլ հրապարակում լինի ժամանակի ընթացքում։ Ահա շարքը։ Կայքը վստահելի է ու երկրորդական է։ Իրենց բոլոր հրապարակումների անձինք հանրագիտարանի համար դառնո՞ւմ են նշանակալի։--Ավետիսյան91 (քննարկում) 07:19, 29 Մարտի 2021 (UTC)

Շարքում նշված է՝ «Անուն առ անուն, բոլորին, անխտիր»։--Ավետիսյան91 (քննարկում) 07:21, 29 Մարտի 2021 (UTC)
Ավետիսյան91 ջան, նշանակալիության հիմնական չափանիշները նրա համար են, որպեսզի ապացուցվի անձի նշանակալիությունը, եթե աղբյուրում նշված է միայն նրա մասնակցությունը պատերազմին և հայրենիքի համար զոհվելու փաստը, ապա իհարկե անձը նշանակալի չէ, սակայն եթե լուսաբանված է որևէ նշանակալի արարք, սխրագործությունը, ապա անձը կհամարվի նշանակալի։ Իհարկե կա որոշակի սուբյեկտիվության գործակից, որն է համարվում նշանակալի սխրանք, ինչպես է այն չափվում, սակայն հստակ ֆիքսելն իմ կարծիքով դժվար է։--Սամվելքննարկում 08:55, 29 Մարտի 2021 (UTC)
Շատ բարդ վիճակ է, բայց լուծում կարելի է գտնել, որ համ չցավեցնենք մարդկանց, համ չխախտենք կանոնակարգը։ Վահե Մխիթարյանի հոդվածի հետ կապված այնտեղ չեմ գրում, քանի որ հոդվածագիրը զինվորի ուսուցիչն է, բայց yerkirmedia.am կայքի անդրադարձը նշանակալիություն չի հաղորդում (իրենք անխտիր բոլորի մասին են նյութ պատրաստում), իսկ jurnalist.am-ը ժամանցային, ուսանողական կայք է, կայքի footer-ում նշված է «Մենք ներկայացնում ենք մեր ուսանողների աշխատանքները, որոնք հետաքրքիր են հատկապես երիտասարդության համար»։ Պրոֆեսիոնալ լրագրություն չէ։ --Ավետիսյան91 (քննարկում) 09:20, 29 Մարտի 2021 (UTC)
Samo04 ջան, մոռացել էի նշել։ --Ավետիսյան91 (քննարկում) 17:01, 31 Մարտի 2021 (UTC)

Անդրադարձ առաջարկներին

Նախ շնորհակալություն անդրադարձի և առաջարկկությունների համար։ Փորձեմ անդրադառնալ կետ առ կետ։ Հիշեցնեմ նաև, որ կանոնակարգը պետք է գործի բոլոր երկրների զինվորականների համար։ Մենք կարող ենք բացառություն անել Հայաստանի և Արցախի դեպքում միայն որոշ շքանշաններ նշելով կամ մեր ստորաբաժանումները հստակեցնելով։

  • Բացառիկ դեպքերի պահով մտածում եմ կետ չարժի ավելացնել, քանի որ նման դեպքերի համար օգտագործենք ընդհանուր կանոնները կամ «§ Մարդիկ, որոնք նշանակալի են միայն մեկ դեպքից» կանոնը։
  • Տիգրան Մեծի շքանշանը ավելացնելուն համաձայն եմ։ Սկզբում թվացել էր, թե միայն քաղաքացիականերին է տրվում, թեև այս շքանշան ստացողը հաստատ նշանակալի կլինի այլ կատեգորիաներով;
    • Քանի որ այս կանոնները ավելացվելու են կանոնակարգի Նշանակալիություն (մարդիկ)) էջում, ապա մտածում եմ, այն շքանշաններն ու բարձր պարգևները, որ տրվում են նաև քաղաքացիական անձանց ավելացնենք նաև ընդհանուր բաժնում։
  • Կոչումների մասով մտածում եմ, որ եթե գրել, ապա կամ գեներալների մասին և ավելի բարձր, բայց եթե սա ընտրենք, ապա միայն Հայաստանի դեպքում (Հայաստան ասելիս Արցախն էլ հետն է բոլոր դեպքերում ), քանի որ բոլոր վիքիներում կոչումները հիմք չեն։ Կան գեներալներ, որոնք զուտ տարիների ծառայության արդյունքում են վերջում ստացել, ու եթե իրենք կանոնակարգում նշված որևէ ստորաբածանում չեն ղեկավարել կամ որևէ պաշտոն չեն գրավել, իրենց մասին արժի՞ գրել։ Սա կարող ենք քննարկել։
  • Կանոնակարգում նշված է «մահանալը կամ զոհվելը նշանակալի իրադարձության՝ պատերազմի, ռազմական կոնֆլիկտի կամ գործողության ժամանակ անձին նշանակալիություն չի հաղորդում», և կարծում եմ սրանով քննարկումների մի շերտը կփակի։
  • Բանակային պաշտոններն ու շքանշանները պատահական մարդկանց չեն տրվում, դրանք ստացողները հիմնականում այլ նշանակալի ավանդ են ունենում, և սա միայն պայման է ինչպես գիտությունների դոկտոր կամ որևէ կարևոր մրցման չեմպիոն լինելը, բայց առանց հեղինակավոր աղբյուրների հոդված գրել հնարավոր չէ։

Վերջապես կարևոր փաստի մասին, այսօր մեր շատ զոհված տղաների մասին բազմաթիվ՝ այդ թվում նաև հեղինակավոր աղբյուրներում գրում են, որը առիթ չէ իրենց մասին գրել, եթե ընդունենք նշանակալիության լրացուցիչ այս կետերը։ Հասկանանք, որ նմանատիպ ռազմական կոնֆլիկտում մեկ կամ երկու զոհ լինելու դեպքում, հեղինակավոր աղբյուրներից օգտվելով եթե հնարավոր հոդված գրել կամ կոնֆլիկտի մասին հոդվածում զոհերին անուններով հիշատակելն ուրիշ բան է, և բոլորովին ուրիշ բան է և զոհերը հազարներով են։ Եվ հիշենք, որ կան պատերազմին մասնակից ողջ ու առողջ մարդիկ, որոնք նույնպես անձնվիրաբար մարտնչել են։
Սա ամփոփում չէր, այլ անդրադարձ այս պահին եղած առաջարկներին ու դիտողություններին։--ԲեքոՔննարկում 08:11, 29 Մարտի 2021 (UTC)

Կարծես նոր կարծիքներ, առաջարկներ չկան։ Ի՞նչ պետք է հետևի սրան, քվեարկությո՞ւն։--Ավետիսյան91 (քննարկում) 16:54, 31 Մարտի 2021 (UTC)
Սպասում էի արձագանքների, եթե գտնում եք, որ էլ չեն լինի, ապա կարող ենք անցնել քվեարկության։ Քվեարկենք այս էջում, ու հետո կանոնակարգի էջում հղում կտանք, որպես հաստատում։--ԲեքոՔննարկում 17:27, 31 Մարտի 2021 (UTC)

Քվեարկություն

{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Սևագրի քննարկում:Զինվորականների, ազատամարտիկների և իրավապահ մարմինների աշխատակիցների նշանակալիություն
Listen to this article