Սևանի լեռներ
լեռներ Հայաստանում / From Wikipedia, the free encyclopedia
Սևանի լեռներ, Սևանի լեռնաշղթա, Շահդաղի լեռնաշղթա, Շահտաղի լեռնաշղթա, լեռնաշղթա Հայաստանի Գեղարքունիքի մարզի և Ադրբեջանի սահմանագլխին։ Ձգվում է Քաշաթաղ լեռնագագաթից դեպի հարավ-արևելք մինչև Արևելյան Սևանի լեռները։ Ամենաբարձր գագաթը 3319 մ բարձրություն ունեցող Սատանախաչ լեռն է, որը գտնվում է Ադրբեջանի տարածքում։ Հայաստանի տարածքում լեռնաշղթայի ամենաբարձր գագաթը Փերեզակ լեռն է, որն ունի 3290 մ բարձրություն։ Լեռնաշղթայի երկարությունը շուրջ 50 կմ է[1][2]։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սևան (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Սևանի լեռներ, Տեսակ ...
Սևանի լեռներ | |
---|---|
Տեսակ | լեռնաշղթա |
Երկիր | Հայաստան և Ադրբեջան |
Վարչատարածք | Գեղարքունիքի մարզ և Գետաբեկի շրջան |
Երկարություն | 50 կմ |
Ամենաբարձր կետ | Սատանախաչ լեռ |
ԲԾՄ | 3319 մետր |
Լեռնաշղթա | Փոքր Կովկաս |
Փակել