հայ նկարիչ, մուլտիպլիկատոր From Wikipedia, the free encyclopedia
Սևան Հայկի Նագգաշյան (նոյեմբերի 27, 1968, Բեյրութ, Լիբանան - հոկտեմբերի 13, 2016), հայ նկարիչ, մուլտիպլիկատոր։
Սևան Նագգաշյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 27, 1968 |
Ծննդավայր | Բեյրութ, Լիբանան |
Վախճանվել է | հոկտեմբերի 13, 2016 (47 տարեկան) |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ |
Մասնագիտություն | նկարչուհի և մուլտիպլիկատոր |
Հայր | Q21201330? |
Սևան Նագգաշյան Վիքիքաղվածքում |
Սփյուռքահայ գրող, մտավորական, ՌԱԿ գործիչ Հայկ Նագգաշյանի դուստրը։
Սևան Նագգաշյանը սերում է միջնադարյան բանաստեղծ, նկարիչ, աշուղ Նաղաշ Հովնաթանի տոհմից։ Մորական պապը Ջերմուկից է եղել, տատը՝ Մարաշից, մայրական կողմը՝ Սեբաստիայից։ Նախքան ցեղասպանությունը պապիկի հայրը Սեբաստիայում ուսուցիչ է եղել, ում թուրքերը կախել են, իսկ պապիկը կարողացել է փախչել Երուսաղեմ, հետո հետ է վերադարձել Սեբաստիա, որտեղ հանդիպել է ապագա կնոջը, ում հետ միասին հաստատվել են Բեյրութում։
Սևան Նաղաշը ծնվել է 1968 թվականին Բեյրութում։ Նկարել է դպրոցական տարիքից, նկարչության ուսուցիչն է եղել Վազգեն Թութունջյանը։
Հայրս ապրել է Եթովպիայում, ուր շատ ժամանակ է անցկացրել բնության մեջ, Շալա կոչվող լճում ունեցել է լավ հուշեր, որի հմայքով տարված ուզել է ինձ անվանել Շալա, բայց մայրս ուզել է, որ հայկական անուն ունենամ, նամանավանդ որ Սևանն էլ է գեղեցիկ լիճ, այնպես որ ես երկու անուն ունեմ՝ Սևան, Շալա[1]։ |
Սովորել է Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտում, ուսմանը զուգընթաց աշխատել է«Հայֆիլմ» ստուդիայի մուլտֆիլմերի բաժնում։ 1995 թվականին ինստիտուտն ավարտելուց հետո մեկնել է Մոնրեալ, աշխատել Սիլվեն Շոմեի «Ծեր կինն ու աղավնին» մուլտֆիլմի վրա։ 2001 թվականին առաջին անգամ ցուցահանդեսի է մասնակցել Կանադայում, այնուհետև Անգլիայում, Հոլանդիայում, Գերմանիայում[2][3]։
Հենց բավարար գումար էի վաստակում, գալիս էի Հայաստան, որոշ ժամանակ մնում ու էլի վերադառնում։ Էդպես տարիներ շարունակ։ |
Երկու տարի բնակվել է Եվրոպայում, զբաղվել հետազոտությամբ, ընդլայնել եվրոպական արվեստի մասին պատկերացումները։
Աշխատել է Նարեկացի արվեստի միությունում, եղել վիզուալ արվեստների գեղարվեստական ղեկավար, ցուցահանդեսների պատասխանատու, հրատարակությունների նկարիչ-ձևավորող և էջադրող, համադրել և կազմակերպել է բազմաթիվ ցուցահանդեսներ, Նարեկացի արվեստի միության գլխավոր միջոցառումների հետ կապված բոլոր տեսողական նյութերը (պաստառներ, հրավիրատոմսեր, բուկլետներ) գեղարվեստական ձևավորում են ստացել Սևանի կողմից։
Սևան Նաղաշի ստեղծագործությունները գտնվում են տարբեր երկրների մասնավոր ու պետական հավաքածուներում[4]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.