Սևիլյան սափրիչ (օպերա)
From Wikipedia, the free encyclopedia
Սևիլյան սափրիչ (Il barbiere di Siviglia, ossia L'inutile precauzione), իտալացի երգահան Ջոակինո Ռոսսինիի կատակերգական օպերա (opera buffa) երկու գործողությամբ։
Տեսակ | դրամատիկ-երաժշտական ստեղծագործություն |
---|---|
Ժանր | կատակերգական օպերա |
Կոմպոզիտոր | Ջոակինո Ռոսսինի |
Լիբրետտոյի հեղինակ | Չեզարե Ստերբինի |
Լիբրետտոյի լեզու | իտալերեն |
Սյուժեի աղբյուր | Բոմարշե. «Սևիլյան սափրիչը» կատակերգություն |
Գործողությունների քանակ | 2 |
Գործողության տեղ | Սևիլյա[2] |
Կերպարներ | Count Almaviva?, Bartolo?, Rosina?, Figaro?, Basilio?, Berta?, Fiorello?, Ambrogio?, Police Sergeant?, Q54999901?, A notary?, Musicians, soldiers and servants? և Musicians, soldiers and servants? |
Ստեղծման տարեթիվ | 1816 |
Առաջնախաղի տարեթիվ | փետրվարի 20, 1816[2][1] |
Առաջնախաղի վայր | Հռոմ |
Հրատարակման տարեթիվ | 1815 |
Il barbiere di Siviglia (Rossini) Վիքիպահեստում |
Իտալերեն լիբրետտոն Չեզարե Ստերբինիի, ըստ ֆրանսիացի դրամատուրգ Բոմարշեի «Սևիլյան սափրիչը» կատակերգության։
Առաջնախաղը («Ալմավիվա կամ Անօգուտ նախազգուշություն» անվան տակ) կայացել է 1816 թվականի փետրվարի 20-ին Հռոմի «Teatro Argentina» թատրոնում[3]։
Օպերան համարվում է իտալական կատակերգական օպերային ժանրի գլուխգործոցներից մեկը և ընդգրկված է ժամանակակից խոշորագույն օպերային թատրոնների խաղացանկներում։
Բեմադրվել է նաև Հայաստանում՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի կողմից 1943 թվականին (դիրիժոր – Ռ. Ստեփանյան, բեմ.- Գ. Տիգրանյան[4]), 1952 թվականին (դիրիժոր – Ս. Չարեկյան, բեմադր.- Գ. Մելքումյան[5]) և 1974 թվականին (դիրիժոր – Յու. Դավթյան, բեմ. – Տ. Լևոնյան[6])։