Վ
From Wikipedia, the free encyclopedia
Վ, վ (անվանում՝ վեվ), հայկական այբուբենի 30-րդ տառը։ Թվային արժեքը՝ «3000»։
Արագ փաստեր Վ, վ, Տեսակ ...
Վ, վ | |
---|---|
Տեսակ | Հայկական այբուբենի տառ |
Մեծատառ | Վ |
Փոքրատառ | վ |
Մասն է | Հայոց գրեր |
Այբուբեն(ներ) | Հայերեն այբուբեն |
Տեղը այբուբենում | 30-րդ |
Հնչույթ | վէվ |
Փակել
Արագ փաստեր Հայերենի այբուբեն ...
Հայերենի այբուբեն | ||
---|---|---|
Ա ա | Ծ ծ | Ջ ջ |
Բ բ | Կ կ | Ռ ռ |
Գ գ | Հ հ | Ս ս |
Դ դ | Ձ ձ | Վ վ |
Ե ե | Ղ ղ | Տ տ |
Զ զ | Ճ ճ | Ր ր |
Է է | Մ մ | Ց ց |
Ը ը | Յ յ | Ւ ւ |
Թ թ | Ն ն | Փ փ |
Ժ ժ | Շ շ | Ք ք |
Ի ի | Ո ո | և |
Լ լ | Չ չ | Օ օ |
Խ խ | Պ պ | Ֆ ֆ |
Փակել
Ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը 405-406 թվականներին։ Միջնադարում օգտագործվել են «երկաթագիր», «գրչագիր», «նոտրգիր», «շղագիր» տառատեսակները[1][2][3][4]։
Վ նշանագրում ժամանակակից հայերենի վ շրթնատամնային շփական ձայնեղ բաղաձայն հնչույթը։ Արևմտահայերենում և գրաբարում որոշ դիրքերում այդ նույն հնչույթն արտահայտվում է նաև ւ-ով։ Վ նշանակել է երեք հազար և երեք հազարերորդ, բյուրի նշանով՝ երեսուն միլիոն։ Արաբական թվանշանների գործածությունից հետո էլ օգտագործվել է որպես քանակական և դասական թվական։ Այժմ օգտագործվում է միայն դասական թվական արժեքով։