Վիքիպեդիա:Արգելափակում
From Wikipedia, the free encyclopedia
Արգելափակումը Վիքիպեդիայում[Ն 1] ցանկացած[Ն 2] ակտիվ գործունեության[Ն 3] արգելանքն է, որը կիրառվում է ադմինիստրատորների կողմից որոշակի մասնակիցների կամ IP-հասցեների հանդեպ նախագծի հիմնարար սկզբունքների խախտումները կանխարգելելու կամ Վիքիպեդիային հասցվող հնարավոր վնասը թույլ չտալու համար:
Այս էջը Հայերեն Վիքիպեդիայի կանոնակարգերից և ուղեցույցներից մեկն է, որի նպատակն է օգնել Վիքիպեդիայի համայնքին գործելու համաձայնեցված կերպով՝ ըստ քննարկումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների։ Ուստի կարևոր է էջում փոփոխություն անելուց առաջ խորհրդակցել քննարկման էջում կամ Խորհրդարանում։ |
Կանոնակարգն ուժի մեջ է | 2016 թվականի դեկտեմբերի 4-ից |
Արգելափակումը չի կարող դիտարկվել որպես թույլ տրված խախտման համար պատիժ և պետք է կիրառվի, քանի դեռ չեն սպառվել խախտում կատարած մասնակցին իր վարքի անհնարինության մեջ համոզելու այլ տարբերակները: Արգելափակումն ընդհանուր առմամբ հանդիսանում է մասնակցի կարգավիճակը, այլ ոչ թե մասնակցային հաշվի[Ն 4], ինչը ենթադրում է արգելափակման շրջանցման արգելք, այսինքն՝ Վիքիպեդիայի էջերի խմբագրում ցանկացած մասնակցային հաշվից կամ անանուն[Ն 5]
Ցանկացած մասնակից իրավունք ունի տեղեկացնել ադմինիստրատորներին այլ մասնակցի վարքի մասին՝ որպես ոչ պատշաճի, իր գնահատականի մասին Ադմինիստրատորների տեղեկատախտակում կամ այդ նպատակով առանձնացված այլ էջերում՝ մանրամասն նշելով հիմքերը[Ն 6], ըստ որոնց նա կարծում է այդ վարքագիծը ոչ պատշաճ: Ընդ որում ներգործելու չափի ընտրության պատասխանատվությունը կրում է ադմինիստրատորը, որը պարտավոր է ուշադրությամբ քննել ստեղծված պրոբլեմային իրավիճակը, և արգելափակման կիրառման դեպքում պետք է հիմնավորի և՛ անհրաժեշտությունը, և՛ ընտրված ժամանակահատվածը: