Վիքիպեդիա:Կարմիր հղում
From Wikipedia, the free encyclopedia
Կարմիր հղում, ինչպիսին սա է, նշանակում է, որ հղված էջը գոյություն չունի կամ եղել է, սակայն այն ջնջվել է: Այն օգտակար է նրանով, որ կարմիր հղումով հոդվածը անհրաժեշտ է Վիքիպեդիային և այդ հոդվածը կլինի նշանակալի և ստուգելի: Անգլերեն Վիքիպեդիայում 2008 թվականին կատարված հետազոտությունից պարզվել է, որ կարմիր հղումները օգտակար են Վիքիպեդիայի զարգացման համար[1]: Նույն հետազոտությունը պարզել է, որ կարմիր հղումները նպաստում են, որպեսզի ստեղծվող հոդվածները որբ չմնան[2]:
Այս էջը Հայերեն Վիքիպեդիայի կանոնակարգ է։ Այն հիմնականում սահմանում է չափանիշներ, որոնց խմբագրողները պետք է փորձեն հետևել, չնայած միշտ ընդունվում է առողջ բանականությունը և միշտ կարող են լինել բացառություններ։ Այս էջում բոլոր փոփոխությունները պետք է լինեն համաձայնեցված։ Եթե ունեք առաջարկներ սույն կանոնակարգի վերաբերյալ, կարող եք թողնել այն էջի քննարկման էջում։ |
Կարճ ասած՝ Կարմիր հղումները, որոնք վերաբերվում են հոդվածի թեմային, գոյություն չունեն, սակայն անհրաժեշտ են: Նրանք ծառայում են, որպես տեղեկատվություն, թե ինչ հոդվածներ կարելի է ստեղծել և օգնել հոդվածին: Մի հեռացրեք կարմիր հղումները, եթե համուզված չեք, որ հղումը վերաբերվում է հոդվածի թեմային: |
Հոդվածները չպետք է ունենան կարմիր հղումներ պատկերներին, կաղապարներին կամ հոդվածներին, որոնք նշանակալի չեն: Կարմիր հղումները չպետք է լինեն ջնջված հոդվածներին, բացառությամբ, եթե հոդվածները ջնջվել են ոչ թե նշանակալիության, այլ ասենք՝ ոչ հանրագիտարանային ոճի կամ պատճենման պատճառով:
Հիմնականում հոդվածներում թույլատրվում է տեղադրել կարմիր հղումներ, եթե դրանք վերաբերվում են հոդվածի թեմային: Մի՛ հեռացրեք կարմիր հղումները, եթե կարծում եք, որ Վիքիպեդիան կունենա նման թեմայով հոդված:
Կարմիր հղումները օգնում են ներգրավել նոր խմբագիրներ և ցույց տալ՝ խմբագրման նոր ուղիներ: