Վագրաձի
From Wikipedia, the free encyclopedia
Վագրաձիեր կամ զեբրեր, (լատին․՝ Hippotigris), միասմբակավորների կարգի ձիերի սեռի կաթնասուն կենդանիների խումբ։ Հանդիպում են հոտերով[1]։
Մանրամասն տեղեկատվություն ՞Վագրաձի, Գիտական դասակարգում ...
Վագրաձի | |||
---|---|---|---|
Գիտական դասակարգում | |||
|
|||
Լատիներեն անվանում | |||
Hippotigris
| |||
|
Փակել
Մարմնի երկարությունը 200-240 սմ է, պոչինը՝ 45-57 սմ, մնդավի բարձրությունը՝ 120- 140 սմ, քաշը՝ մինչև 350 կգ։ Մարմինը պատված է իրար հաղորդող մուգ և բաց գույնի շերտերով։
Բաշը կարճ է, ուղղաձիգ դիրքով։ Պոչը վերջանում է երկար մազափնջով։ Ըստ մեծության, գանգի կառուցվածքի ու շերտավորության տարբերում են վագերաձիերի 3 տեսակ։ Տարածված են Արևելյան, Կենտրոնական և Հարավային Աֆրիկայում[2]։
Շատ զգույշ, արագավազ կենդանիներ են։ Սնվում են բուսական կերով։ Հղիությունը տևում է 346-390 օր։ Ծնում են 1-2 ձագ։ Արհեստական պայմաններում լավ են բազմանում։
- Conger, Cristen. «Are zebras black with white stripes or white with black stripes?». HowStuffWorks, Inc. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 15-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |