Վալդեմարաս Խոմիչյուս[1] (լիտվValdemaras Chomičius, մայիսի 4, 1959(1959-05-04), Կաունաս, Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային և լիտվացի նախկին բասկետբոլիստ, խաղարկող, Լիտվայի բասկետբոլի ազգային հավաքականի օգնական մարզիչ, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր գործիչ (1982) և Լիտվայի վաստակավոր մարզիչ։

Արագ փաստեր Դիրքը, Ի ծնե տրված անունը ...
Վալդեմարաս Խոմիչյուս
Valdemaras Chomičius

Դիրքը Խաղարկող
Ի ծնե տրված անունը Valdemaras Chomičius
Վալդեմարաս Խոմիչյուս
Ծննդյան ամսաթիվ մայիսի 4, 1959 (65 տարեկան)
Ծննդավայր Կաունաս, Լիտվայի ԽՍՀ, ԽՍՀՄ
Ազգություն Լիտվա Լիտվացի
Հասակ 1,92 մ
Կարիերայի պատմություն
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Ժալգիրիս Կաունաս (1978–1989)
Իսպանիա Ֆորում Վալյադոլիդ (1989–1990)
Լիտվա Ապրիմատիկ Բոլոնյա (1990–1991)
Իսպանիա Սարագոսա (1991–1992)
Բելգիա Կաստորս Բրայն (1992)
Բելգիա Շառլերուա (1992–1993)
Բելգիա Կաստորս Բրայն (1993–1994)
Իսպանիա Մարբելլա (1994–1995)
Իսպանիա Տորեմոլինոս (1995)
Լիտվա Մաժեյկիայ (1995–1996)
Լիտվա Ժեմաիտիյոս Օլիմպաս (1997)
Լիտվա Կրաիտենե Մարիյամպոլե (1998–1999)
Մեդալներ
Տղամարդկանց բասկետբոլ
Օլիմպիական խաղեր
Ներկայացնում էր՝ {{{2}}} ԽՍՀՄ
ՈսկիՍեուլ 19881-ին տեղ
Ներկայացնում էր՝ {{{2}}} Լիտվա
ԲրոնզԲարսելոնա 19923-րդ տեղ
ՖԻԲԱ-ի աշխարհի առաջնություն
Ներկայացնում էր՝ {{{2}}} ԽՍՀՄ
ՈսկիԿոլումբիա 19821-ին տեղ
Եվրոպայի առաջնություն
Ներկայացնում էր՝ {{{2}}} ԽՍՀՄ
ՈսկիԻտալիա 19791-ին տեղ
ԲրոնզՖրանսիա 19833-րդ տեղ
ՈսկիԱրևմտյան Գերմանիա 19851-ին տեղ
ԱրծաթՀունաստան 19872-րդ տեղ
ԲրոնզՀարավսլավիա 19893-րդ տեղ
Ներկայացնում էր՝ {{{2}}} Լիտվա
ԱրծաթՀունաստան 19952-րդ տեղ
Փակել

Ակումբային կարիերայում առավել հայտնի է որպես Կաունասի «Ժալգիրիսի» ավագ, որի կազմում 1985-1987 թվականներին անընդմեջ հաղթել է ԽՍՀՄ առաջնությունը՝ յուրաքանչյուր անգամ առավելության հասենլով ԽՍՀՄ-ի լավագույն ակումբ համարվող «ԲԿՄԱ»-ին։

Հանդես է եկել Խորհրդային Միության և Լիտվայի բասկետբոլի ազգային հավաքականներում։ Խորհրդային Միության հավաքականի կազմում, թիմակցելով հայրենակիցներ Արվիդաս Սաբոնիսին, Շարունաս Մարչյուլյոնիսին և Ռիմաս Կուրտինայտիսին, նվաճել է ոսկե մեդալ Սեուլի 1988 թվականի ամառային օլիմպիական խաղերում (եզրափակչում պարտության մատնելով Միացյալ Նահանգների հավաքականին), ինչպես նաև հաղթել 1982 թվականին աշխարհի առաջնությունը, 1979 և 1985 թվականների Եվրոպայի առաջնությունները։ ԽՍՀՄ փլուզումից հետո ընդգրկվել է անկախ Լիտվայի ազգային հավաքականում, որի կազմում դարձել է բրոնզե մեդալակիր Բարսելոնայի 1992 թվականի օլիմպիական խաղերում, ինչպես նաև նվաճել արծաթե մեդալ 1995 թվականի Եվրոպայի առաջնության ժամանակ։

Կաունասում ունի իր անունը կրող սպորտ դպրոց։

1991 թվականին դարձել է Գինեսի ռեկորդակիր՝ մասնակցելով 24 ժամ տևող բասկետբոլային հանդիպման և իր հաշվին գրանցելով 722 միավոր։

Մրցանակներ և նվաճումներ

Որպես մարզիկ

  • Օլիմպիական չեմպիոն՝ 1988, բրոնզե մեդալակիր՝ 1992
  • Աշխարհի չեմպիոն՝ 1982, արծաթե մեդալակիր՝ 1986
  • Եվրոպայի չեմպիոն 1979, 1985, արծաթե մեդալակիր՝ 1987, 1995, բրոնզե մեդալակիր՝ 1983, 1989
  • ԽՍՀՄ չեմպիոն 1985-87, ԽՍՀՄ առաջնության արծաթե մեդալակիր՝ 1980, 1983, 1984, 1988, 1989
  • Բելգիայի առաջնության արծաթե մեդալակիր՝ 1992, 1994
  • Լիտվայի առաջնության արծաթե մեդալակիր՝ 1997
  • Միջմայրցամաքային գավաթի տիտղոսակիր՝ 1986
  • Եվրոպայի չեմպիոնների առաջնության եզրափակչի մասնակից՝ 1986
  • Եվրոպայի գավաթակիրների առաջնության եզրափակչի մասնակից՝ 1984
  • «Դրուժբա» միջազգային մրցույթների հաղթող՝ 1984 (Լոս Անջելեսի 1984 թվականի օլիմպիական խաղերի այլընտրանքային մրցույթ)
  • Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոն՝ 1978
  • Համալսարանային առաջնության չեմպիոն՝ 1985

Որպես մարզիչ

  • Լիտվայի առաջնության արծաթե մեդալակիր («Օլիմպասի» կազմում)՝ 1997
  • Ռուսաստանի առաջնության արծաթե մեդալկիր 2007
  • Ռուսաստանի առաջնության բրոնզե մեդալկիր 2010

Շքանշաններ

  • «Լիտվային մատուցած ծառայությունների» շքանշան (1995)
  • «Լիտվայի մեծն իշխան Գեդիմինասի» շքանշան (2003)

Գրականություն

  • «100 лет российского баскетбола: история, события, люди: справочник» / В. Б. Квасков. — М.: «Советский спорт», — 274 էջ. հրատ.՝ ISBN 5-9718-0175-9

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.